Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Գաղտնիք չէ, որ Փաշինյանի կառավարչությունն, իր գոյության ընթացքում, մեծամասամբ կախված է եղել արտաքին ուժերից: Նրա ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա:

Նրա «քաղաքականության» հետևանքը եղել են՝ երեք պատերազմները, Արցախի կորուստն ու էթնիկ զտումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Սյունիքին և արևելյան սահմաններին սպառնացող ռիսկերը, ինքնորոշման իրավունքի ու ազատության համար պայքարող մարդկանց գերությունը Բաքվում, ռազմավարական դաշնակցի հետ վատացող հարաբերությունները, տնտեսական խորացող պրոբլեմները, խաբուսիկ կոմունիկացիոն նախագծերը, վտանգավոր ռեգիոնալ գործընթացների մեջ մտնելը, ազգային օրակարգերի մերժումը, ինքնության ու արժեքային համակարգի խաթարումը, հայ ժողովրդի պատմական անցյալից ու առաքելությունից հրաժարումը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն գործունեությանը կոպիտ միջամտելը…

Այս ամենն անել հնարավոր չէր լինի, եթե չլիներ այն ծանրակշիռ արտաքին աջակցությունն ու խրախուսումը, որն անընդհատ ստացել է Նիկոլ Փաշինյանը:

Այս ամենը չէր լինի, եթե չլիներ ուկրաինական պատերազմը: Այս ամենը չէր լինի՝ եթե Հայաստանում պահպանվեին ազգային շահերի վրա հենված ժողովրդավարությունն ու համերաշխության միջավայրը…

Սակայն, Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն: Նախագահ Մակրոնը հեռանում է, կանցլեր Մերցի դիրքերը թուլացել են: Բրիտանացիները սևեռվել են այլ հարցերի վրա: Արցախը հանձնելու քավորներից՝ Շառլ Միշելը չկա: Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քաղաքական կշիռն անկում է ապրում: Թուլանում են նաև նախագահ Թրամփի դիրքերը: Նախագահ Պուտինը մոռացության է մատնել Նիկոլ Փաշինյանին: ԵՄ ներքին ու արտաքին սոցիալ-քաղաքական իրավիճակը գնալով ավելի բարդանում է: Ուկրաինայի պատերազմը կարծես մոտենում է ավարտին, իսկ Մերձավոր Արևելքում ռազմա-քաղաքական զարգացումները հուսադրող չեն…

Այս ամենի ֆոնի վրա, արտաքին քաղաքական թելերից կախված ՔՊ-ական իշխանությունը կորցնում է իր նշանակությունը: Նրանց միակ «հենարանը» թերևս մնում են Ալիևն ու գուցե նաև Էրդողանը:

Ի՞նչ են պահանջում այսօր Փաշինյանից, որպեսզի ունենա նրանց աջակցությունը: Բնականաբար՝ տա ճանապարհ (TRIPP)՝ «Մեծ Թուրանի» կառուցման համար: Եվ փոխի Սահմանադրությունը՝, որպեսզի Ադրբեջանում կարողանան հայտարարել Հայաստսնի ենթարկվողականության մասին: Իսկ հետո պահաջելու կարիք անգամ չի լինի: Հանգիստ կվերցնեն Հայաստանն իրենց վերահսկողության ու ազդեցութկան տակ:

Հ.Գ.
Ովքեր կարդացել և հիշում են «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրված տեքստը՝ կվկայեն, որ այն Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի հեռակառավարման մասին նախագիծ է»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ես էլ ասեմ՝ ինձ գրում են՝ էս դավաճաններից ե՞րբ եք ազատվելու, քեշ փողով ծախել են․ Դավիթ Ղազինյան (video) Ինչ է ասել Թրամփը Կատարի էմիրին Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա Փաշինյանենք ղժղժում են․․․ Ծառուկյանի գործով դատարանում ջախջախում է եղել․ Արման Աբովյան (video) Հոսանքը թանկանալու ա, գազի գինը թանկանալու ա․․․ Մեսրոպ Մանուկյանը՝ փաստերով (video) Պեսկովը՝ Հայաստանի ՀԱՊԿ աշխատանքներին չմասնակցելու մասին Մինչև -6 աստիճան ցուրտ․ նախարարությունը զգուշացնում է Լա՛վ լսեք՝ ՀԷՑ-ը վերադարձվելու է Սամվել Կարապետյանին (video) Մի տղամարդ չեղավ, որ ասի՝ ինչ է արել Սամվել Կարապետյանը․ Ղազինյանը՝ Փաշինյանի փոխվարչապետերին (video) Առաջադրվել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը «Թու թու թու լավա», արա՛, դու ո՞վ ես, որ Նարեկ Կարապետյանին տենց բան ասես․ Աշոտ Անդրեասյան (video) Ձայնագրություն եմ միացրել․․․ ինձ անձամբ Սամվել Կարապետյանը մի բան ասաց․ Դավիթ Ղազինյան (video) Բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Լա՛վ ենք արել․ լարված երկխոսություն Արթուր Խաչատրյանի և Մեսրոպ Մեսրոպյանի միջև (video) Գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի ՍԴ-ի անաչառությանը, երբ դրա նախագահ է դառնում ՔՊ նախկին պատգամավորը «Նիկոլի փոխարեն շներ․ ինչ են պահանջել»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ղազինյանը բացառիկ մանրամասներ է հայտնում ՀԷՑ-ից՝ պատասխանելով Փաշինյանի մեղադրանքին (video) Կկարոտենք այս պահերը․ ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին հիշել է հայ պատանու հետ խորհրդանշական դրվագը Հութիները հայտնել են, որ հակամարտության սրացումից ի վեր զոհերի թիվը հասել է 276-ի Երկիրը վերապրել է «սեյսմոհոկտեմբերը». մեկ ամսում տեղի է ունեցել ավելի քան 4 հազար երկրաշարժ Նիկո՛լ, լավ լսիր՝ ինչ է լինելու, երբ քեզ տանեն բերդ․ Աշոտ Անդրեասյան (video) Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թուրքիայում նախկին նախարար է կալանավորվել Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am