Առաջադրվել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ներքոնշյալ երկրպագուական շարժումները. FAF, RED EAGLES, ALFA FUN CLUB, SECTOR 18, BLACK PANTHERS, SOUTH WEST ULTRAS:

 

 

«Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։ Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։

Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։ Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։

Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ: Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։

Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։ Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։

Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։ Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2026 թվականի դեկտեմբերի կեսերին։ Առաջիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կներկայացնի ՀՖՖ գործկոմի և նախագահի ընտրությունների օրը, վայրն ու ժամը։ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Մինչև -6 աստիճան ցուրտ․ նախարարությունը զգուշացնում է Լա՛վ լսեք՝ ՀԷՑ-ը վերադարձվելու է Սամվել Կարապետյանին (video) Մի տղամարդ չեղավ, որ ասի՝ ինչ է արել Սամվել Կարապետյանը․ Ղազինյանը՝ Փաշինյանի փոխվարչապետերին (video) Առաջադրվել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը «Թու թու թու լավա», արա՛, դու ո՞վ ես, որ Նարեկ Կարապետյանին տենց բան ասես․ Աշոտ Անդրեասյան (video) Ձայնագրություն եմ միացրել․․․ ինձ անձամբ Սամվել Կարապետյանը մի բան ասաց․ Դավիթ Ղազինյան (video) Բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն Լա՛վ ենք արել․ լարված երկխոսություն Արթուր Խաչատրյանի և Մեսրոպ Մեսրոպյանի միջև (video) Գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի ՍԴ-ի անաչառությանը, երբ դրա նախագահ է դառնում ՔՊ նախկին պատգամավորը «Նիկոլի փոխարեն շներ․ ինչ են պահանջել»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ղազինյանը բացառիկ մանրամասներ է հայտնում ՀԷՑ-ից՝ պատասխանելով Փաշինյանի մեղադրանքին (video) Կկարոտենք այս պահերը․ ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին հիշել է հայ պատանու հետ խորհրդանշական դրվագը Հութիները հայտնել են, որ հակամարտության սրացումից ի վեր զոհերի թիվը հասել է 276-ի Երկիրը վերապրել է «սեյսմոհոկտեմբերը». մեկ ամսում տեղի է ունեցել ավելի քան 4 հազար երկրաշարժ Նիկո՛լ, լավ լսիր՝ ինչ է լինելու, երբ քեզ տանեն բերդ․ Աշոտ Անդրեասյան (video) Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Թուրքիայում նախկին նախարար է կալանավորվել Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր Արման Եղոյանը ոգևորվեց Մեսրոպ Մանուկյանի խոսքից. իրավիճակը թեժացավ (video) «Սրբու՛կ, ջոգու՞մ ես՝ ոնց էր գլուխդ պատին տալու»․ Հովհաննես Իշխանյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ 22 մլն փաստաթուղթ են ոչնչացնում (video) #ՈՒՂԻՂ․ Խաբում ես․ Մեկ հարված, որ Պուտինը կհասցնի Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ստորացուցիչ ձևով Ռուսաստանը Լուսինե Բադալյանին չի թողել, որ ինքնաթիռ բարձրանա․ Մեսրոպ Մանուկյան (video) Ողբերգություն Արագածոտնի մարզում. միկրոավտոբուսի վթարի հետևանքով վարորդը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am