Հրաման և քթածակ

Ներողամիտ լինենք հարգելի ոստիկանապետի լեզվական անճշտությունների նկատմամբ, սակայն փաստենք, որ հունվարի 19-ից անցել է 14 օր, բայց որեւէ մեկը Վովա Գասպարյանին չի ներկայացրել մահվան ելքով ավտովթարների պատճառները: Հնարավոր է, անշուշտ, որ դրանք գաղտնի են ներկայացվում կամ ներկայացնելու պահը չի հրապարակայնացվում, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանապետը հրապարակային հրամայում, որ իրեն նման տվյալներ ներկայացնեն, ասենք՝ ոստիկանությունում գաղտնի սենյակ չկա՞, որտեղ պարոն Գասպարյանը կհրավիրի Հայաստանի բոլոր պետավտոտեսուչներին ու կհրամայի իրեն ներկայացնել մահվան ելքով բոլոր վթարների պատճառները: Գուցե հրամայելը պետք է հրապարակային լինի, կատարելը՝ ո՞չ… Ինչեւէ, նույնիսկ սա չէ ամենակարեւորը, ոչ էլ անգամ այն, որ ոստիկանները, կոնկրետ՝ պետավտոտեսուչները, այլեւս ներողամիտ չեն լինելու: Կարեւորն այն է, որ Հայաստանում օրենքն իր ողջ խստությամբ կիրառվելու համար էլ համապատասխան հրաման է պետք: Այսինքն՝ մեկը պետք է հրամայի, որ այսուհետ օրենքը խիստ եք կիրառում, մինչդեռ կիրառողներն ինքնուրույնաբար սա չեն հասկանում: Իմիջիայլոց, եթե հանկարծ վաղը անհրաժեշտ լինի ներողամտություն ցուցաբերել, կամ մահվան ելքով վթարի պատճառ լինի այնպիսի մեկը, որին անհնար է չներելը, պարոն ոստիկանապետը հրամայելու է ոստիկաններին՝ ներե՞լ, էլի հրապարակայնորե՞ն… Ամեն դեպքում կան բաներ, ավելի ճիշտ՝ պետք է լինեն բաներ, որոնք ոչ թե հրամանի հետ կապ ունեն, այլ… քթածակի: Ներելն այդ բաներից մեկն է, օրինակ սիրելը՝ նույնպես, ամուսնանալը եւս, սիրել-ամուսնանալ-ներելը՝ կրկին հրամանի հետ կապ չունի: Մինչդեռ ստեղծվում է տպավորություն, որ Վովա Գասպարյանն է բոլոր ոստիկաններին հրամայում սիրել, ապա ամուսնանալ, հետո՝ ներել, կամ չներել… Եթե այդպես է, ապա առաջարկում եմ հարգելի պարոն ոստիկանապետին լավ հրամանների շարք, օրինակ՝ հրամայում եմ այսուհետ ՀՀ քաղաքացուն մոտենալիս լինել բացառապես ու առավելագույն հարգալից, խոսել բացառապես կիրթ հայերեն, կարդալ նախ գրքեր, ապա լավ գրականություն, լսել լավ երաժշտություն, հաճախ լինել թատրոնում, ժպտալ,… Ամեն դեպքում, եթե ամեն ինչ կարգավորվում է հրամանով, ապա պետք է հրամայել՝ ունենալ քթածակ, եւ ոչ միայն ոստիկաններին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am