«Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք». ֆրանսիական Conflits-ի անդրադարձը

Ֆրանսիական Revue Conflits աշխարհաքաղաքական հանդեսը հոկտեմբերի 16-ին հրապարակել է «ԵՄ-ն և մարդու իրավունքները․ Արևելքում ոչ մի նորությո՞ւն» վերնագրով հոդվածը, որում անդրադառնում է Եվրամիությանն անդամակցելու ձգտող երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և դատական համակարգի անկախության խնդիրներին։

Էթյեն դը Ֆլուարակի հեղինակած հոդվածում դիտարկվում է իրավիճակը Թուրքիայում, Սերբիայում, Մոլդովայում, Հայաստանում և Վրաստանում՝ Եվրամիությանն անդամակցության համար անհրաժեշտ քաղաքական չափանիշների համատեքստում։

Հայաստանին նվիրված հատվածը հեղինակն առանձնացրել է հետևյալ ենթավերնագրով՝ «Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք»։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը, դեռևս պաշտոնապես չլինելով Եվրամիության անդամակցության թեկնածու, հայտարարել է այդ երկարատև և անորոշ գործընթացը սկսելու ցանկության մասին։ Հեղինակը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսին արած հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնի, թեև այդ գործընթացը զգալի աշխատանք է պահանջելու։

Այնուհետև հոդվածն անդրադառնում է Հայաստանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներին։
Մասնավորապես, հեղինակը հիշեցնում է, որ հունիսին Եվրոպայի խորհրդի դիտորդներն արձանագրել էին՝ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական գործերը կարող էին նրանց որոշ աջակիցների հետ պահել Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելուց։
Հոդվածում մեջբերվում է նաև Հայաստանում ԵԱՀԿ կարճաժամկետ ընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ֆարահ Քարիմիի գնահատականը, ըստ որի՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացումը նպաստել է ընտրովի արդարադատության մասին ընկալման ձևավորմանը։

Հեղինակն այնուհետև անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Հայաստանի արդարադատությունը անձնական նպատակներով օգտագործելու վերաբերյալ։
Որպես օրինակ ներկայացվում է գործարար Սամվել Կարապետյանի՝ 2025 թվականի հունիսին տեղի ունեցած ձերբակալությունը։ Հոդվածի համաձայն՝ Կարապետյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հրապարակավ պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի հարձակումներից։
Հեղինակը նշում է, որ գործարարի նկատմամբ հետապնդում է սկսվել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, իսկ վարչապետը սպառնացել է ազգայնացնել Կարապետյանին պատկանող էլեկտրաէներգետիկ ընկերությունը։

Հայաստանին նվիրված հատվածից հետո հոդվածագիրը հարցադրում է՝ արդյոք Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հարկ կհամարեն Եվրամիության առջև հիմնավորել իրենց դատական համակարգի որոշումները։
Հաջորդիվ հեղինակն անդրադառնում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, ընդդիմադիրների և եվրոպամետ ցուցարարների նկատմամբ դատական համակարգի օգտագործման մասին քննադատություններին։

Հոդվածի ընդհանուր եզրահանգումն այն է, որ դատական համակարգի անկախության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները շարունակում են խոչընդոտել մի շարք երկրների եվրոպական ինտեգրմանը։ Հեղինակը եզրափակում է՝ այս տեմպերով Եվրամիության անդամների թիվը դեռ որոշ ժամանակ կարող է մնալ 27։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ստորացուցիչ ձևով Ռուսաստանը Լուսինե Բադալյանին չի թողել, որ ինքնաթիռ բարձրանա․ Մեսրոպ Մանուկյան (video) Ողբերգություն Արագածոտնի մարզում. միկրոավտոբուսի վթարի հետևանքով վարորդը մահացել է «Ստուկաչ մաֆիոզ» Նիկոլն «Ուժեղ Հայաստան»-ի դեմ 2 հարված է պատրաստում․ Հովհաննես Իշխանյան (video) Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Երբ Հայաստանի վարչապետն արդարադատությունը դարձնում է անձնական վրեժխնդրության գործիք». ֆրանսիական Conflits-ի անդրադարձը 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել է 2 ամսով Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Փաշինյանը փոշիացնում է ամեն ինչ․ Դավիթ Սահակյանց (video) Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq.am Զախարովայի կոշտ արձագանքը Փաշինյանին․ «Նիկոլ Վովաևիչը իր ժողովրդին խաբում է» (video) Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն Ասեմ՝ ինչու Վեհափառի դեմ գործին դատախազները չեն եկել դատարան․․․ Արա Զոհրաբյան (video) Դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում․փաստաբանը՝ Վեհափառի գործով դատավարության մասին «Խառը-խշտիկ խոսու՛մ եք»․ Գևորգ Պապոյանի բուռն արձագանքը՝ Մեսրոպ Մանուկյանի խոսքին (video) Ի՞նչ է կատարվում մեր բանակում․ Տիգրան Դումիկյան ԵԱՏՄ-ին կոնկրետ պատասխան տվեք․ Արթուր Խաչատրյանը նեղը գցեց Պապոյանին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման ծրագիր են ընդունել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Լսե՞լ եք՝ Փաշինյանն ինչ զզվելի էր ներկայացնում․ թեժ իրավիճակ Արթուր Խաչատրյանի հարցի ժամանակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am