«Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային ոչ միայն չպիտի կաշկանդի, այլեւ պետք է ոգեւորի». Գևորգ Պետրոսյան

Նախկին սոցապնախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, օրինակ, կարծում է, որ սա հակասում է ժողովրդավարության հիմունքներին։ «Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային ոչ միայն չպիտի կաշկանդի, այլեւ պետք է ոգեւորի»,- ասաց Պետրոսյանը։ Ֆինանսների նախկին փոխնախարար, էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը «միանշանակ անկեղծ» պատասխանեց, որ իրեն կաշկանդում էր լրագրողների կողմից նիստերին հետեւելը։ «Մանավանդ էսօրվա մեր լրատվությունն էլ գիտես ոնց է… մարդիկ նախընտրում են չխոսեն ընդհանրապես, որովհետեւ երկրորդական բաները, փաստորեն, ավելի են կարեւորվում, քան էն էականը։ Երբ որ ժամանակին չէին հեռարձակում, կառավարության նիստերն ավելի աշխատանքային էին անցնում»,- ասաց նա։ Իսկ էկոնոմիկայի նախկին նախարար, Տիգրան Սարգսյանի ժամանակ աշխատած Վահրամ Ավանեսյանին երբեւէ չի կաշկանդել լրագրողների ներկայությունը։ Բայց կարծում է, որ կառավարման տարբեր մեթոդներ կան։ «Էնպես չէ, որ Տիգրան Սարգսյանը սխալ որոշում էր կայացրել։ Կան կառավարման տարբեր մեթոդներ։ Երկու դեպքում էլ հնարավոր է թափանցիկությունը պահել կամ կոծկել։ Բայց կան քննարկումներ, որ ներքին քննարկումներ են, ու կարծում եմ, որ էդ էլեմենտը միշտ պետք է կառավարությունում լինի։ Ուզում եմ ասել, որ թափանցիկությունը նրանում չէ, որ կառավարության նիստը բաց լինի, այլ այն է, թե որոշումներ ընդունելիս դու կարողանո՞ւմ ես բացատրել կամ բացատրո՞ւմ ես, ընդհանրապես, թե՞ ոչ»,- ասաց Վահրամ Ավանեսյանը։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն էլ բռնեց Դավիթ Հարությունյանին պաշտպանելու գիծը։ Նա նախ խրոխտ հայտարարեց, թե ինքը երբեւէ չի կաշկանդվել որեւէ մեկի ներկայությունից կամ աչքերից․ «Ես ինչ ուզել, արել եմ, ոչինչ չեմ զսպել»։ Ապա ավելացրեց, որ կառավարության նիստերն իրականում ֆորմալ բնույթ են կրում, ու ոչ մի լուրջ քննարկում տեղի չի ունենում, իրական քննարկումները նախանիստերի ժամանակ են լինում։ Հետևաբար` չի կարծում, թե արժե, որ այդ ֆորմալ նիստերին մենք հետեւենք։ Նկատեցինք, որ այս նախագիծը գրվել է ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի համար, որ նրան մեկուսացնեն լրագրողներից։ Քարամյանը զարմանալի բացահայտում արեց․ «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների համար միշտ բաց է եղել։ Դուք տասը տարվա ընթացքում հիշո՞ւմ եք էդպիսի բան, որ նա խուսափի լրատվամիջոցներից»։ Նա կարծում է նաեւ, որ Սերժ Սարգսյանն իր ճանաչած երեք ՀՀ նախագահներից ամենաշատ շփվողն է մամուլի հետ։ Բայց չհստակեցրեց, թե մամուլ ասելով ինչ նկատի ունի՝ իշխանական լրատվամիջոցնե՞րը, թե՞ Սերժ Սարգսյանի «սեւ ցուցակում» հայտնված ազատ մամուլը, որի համար նախագահականի դռները միշտ փակ են։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am