Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq.am

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար: Այս մասին գրում է Հետքը: 

Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Այս հոդվածում կանդրադառնանք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին:

«Սեւ լիճ» արգելավայր  

2020 թ. պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի ամբողջ Քաշաթաղի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, վերջինիս զինված ստորաբաժանումներն առաջացան ու հայտնվեցին Սյունիքի հյուսիսում գտնվող Սեւ լճի անմիջական հարեւանությամբ:

Խորհրդային վարչական բաժանման համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնում է հենց լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, ըստ Google-ի քարտեզով մեր չափումների, 1.7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0.3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը:

Չնայած սրան՝ 2021-2022 թթ. ադրբեջանցիները խորացել են ՀՀ սուվերեն տարածքում եւ գրեթե ամբողջությամբ զավթել լիճը: Հայկական կողմը ներկայում դրան հասանելիություն ունի միայն հարավարեւմտյան կողմից: Եթե 2021-ին ադրբեջանցիները վերահսկում էին սահման հանդիսացող Փոքր Իշխանասար (3455 մ) եւ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում գտնվող Գլուխ Ձեգեձորի (3234 մ) լեռները, ապա 2022-ի սեպտեմբերյան հարձակման արդյունքում գրավել են նաեւ ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող Մեծ Իշխանասարը (3552 մ), որը վերահսկում է ամբողջ շրջակայքը, ապա դրա հարավային լանջով խորացել ՀՀ տարածքում 3 կմ՝ հասնելով Վարդասար բարձունքին (3214 մ): Այդպիսով՝ նրանց վերահսկողության տակ են անցել Սեւ լիճը եզերող բոլոր հիմնական գագաթները:

Սեւ լիճը անհոսք քաղցրահամ լիճ է, որը կազմավորվել է Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Հյուսիս-հարավ ձգվածությունը 1.2 կմ է, արեւմուտք-արեւելք ձգվածությունը՝ 1.6 կմ, առավելագույն խորությունը՝ մոտ 7.5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խմ: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի անոթավոր բույսեր:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: 

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Փաշինյանը փոշիացնում է ամեն ինչ․ Դավիթ Սահակյանց (video) Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq.am Զախարովայի կոշտ արձագանքը Փաշինյանին․ «Նիկոլ Վովաևիչը իր ժողովրդին խաբում է» (video) Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն Ասեմ՝ ինչու Վեհափառի դեմ գործին դատախազները չեն եկել դատարան․․․ Արա Զոհրաբյան (video) Դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում․փաստաբանը՝ Վեհափառի գործով դատավարության մասին «Խառը-խշտիկ խոսու՛մ եք»․ Գևորգ Պապոյանի բուռն արձագանքը՝ Մեսրոպ Մանուկյանի խոսքին (video) Ի՞նչ է կատարվում մեր բանակում․ Տիգրան Դումիկյան ԵԱՏՄ-ին կոնկրետ պատասխան տվեք․ Արթուր Խաչատրյանը նեղը գցեց Պապոյանին (video) Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման ծրագիր են ընդունել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Լսե՞լ եք՝ Փաշինյանն ինչ զզվելի էր ներկայացնում․ թեժ իրավիճակ Արթուր Խաչատրյանի հարցի ժամանակ (video) Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ՝ ներկայացնելով յոթ պահանջ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ Փաշինյանն անհանգիստ վիճակում է․ իրեն կորցրել է․․․ ամբողջ արսենալը գործի է դրել․ Աննա Գրիգորյան (video) ՌԴ ՊՆ․ Սև ծովում հարվածել են Ուկրաինա ռազմական բեռներ տեղափոխող նավի «Ու՞մ վրա եք մունաթ գալիս»․ ինչպես է Մեսրոպ Մանուկյանը գոռում Պապոյանի վրա (video) Գործող կառավարչի քարոզչական դրոշակը հիմնված է լինելու պատերազմի շանտաժով առաջ շարժվելու մոտեցման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am