Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նշվում է, որ նոյեմբերի 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 9-10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 6-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ի երեկոյան և 9- ի գիշերը սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։
