ԲՈՀ-ը գործակալություն չի լինի, Լեզվի տեսչությունը կլուծարվի, որ հետո ստեղծվի Լեզվի կոմիտե

ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հավանության է արժանացել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը, որը հաջորդիվ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Փաստաթղթում, մասնավորապես կրթության եւ գիտության համակարգում գործող մարմինների վերաբերյալ ամրագրված են որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողով» (ԲՈՀ) գործակալությունը գործելու է որպես  Բարձրագույն որակավորման հանձնաժողով: Գիտության պետական կոմիտեիանվանումից հանվելու է «պետական բառը» եւ այն կոչվելու է Գիտության կոմիտե: Այսպիսով, փաստվում է, որ ԲՈՀ-ը գիտության պետական կոմիտեի կազմում ներառելու ջատագովների երկարատեւ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, օրինակ, չէր թաքցնում, որ ինքը միացյալ կառույց ստեղծելու կողմնակից է: Բայց նաեւ նշում էր, որ դա կառավարության որոշելիքն է: «Ես ճիշտ էի համարում, որ լիներ միացյալ կառույց, որը ամբողջ գիտական ենթակառուցվածքների կոորդինացիան կվերցներ իր ձեռքը, ոչ թե դա բաժանվեր տարբեր նախարարությունների միջեւ: Օրինակ, ինովացիաներով եւ գիտական արդյունքի կոմերցիալիզացիայի հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինձ թվում է` դա այնքան էլ ճիշտ չէ: Այնտեղ այս տարիների ընթացքում առանձնապես ոչ մի բան չի արվել: Մենք փոքր երկիր ենք, այդ ամենը պետք է կենտրոնացնել մեկ կառույցի ձեռքում, որպեսզի արդյունավետ լինի աշխատանքը: Իսկ եթե տարբեր, ոչ պրոֆեսիոնալ կառույցների ձեռքն են կենտրոնացնում դրանք, բավականին տուժում է գործը: Նույնը նաեւ ԲՈՀ-ին է վերաբերում: Գիտական աստիճանաշնորհումը գիտություն է: Իմ կարծիքը ԲՈՀ-ի մասին լրիվ ուրիշ է, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել»,- կրթության եւ գիտության նախարարության համակարգում գործող երկու մարմինների լուռ կամ բացահայտ հակամարտության փուլում մեզ հետ զրույցում ասել էր Սամվել Հարությունյանը, երբ տեղեկություններ էին շրջանառվում, թե հնարավոր է դադարեցվի ԲՈՀ-ի գործունեությունը եւ գիտական աստիճանաշնորհման գործառույթը ԲՈՀ-ից փոխանցվի Կոմիտեին: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով նաեւ նախատեսվում է, որ գործելու է Լեզվի կոմիտե: Բայց որեւէ խոսք չկա այն մասին, որ այդ մարմինը փոխարինելու է Լեզվի պետական տեսչությանը: «Մենք էլ առաջարկել էինք, որ անցումային դրույթներով գրվեր, որ Լեզվի պետական տեսչությունը գործելու է որպես Լեզվի կոմիտե: Չգիտես ինչու՝ մեր՝ նախարարության կարծիքը փաթեթում ներառված չէ»,- մեզ հետ զույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Ըստ նրա, առայժմ գործող լեզվի պետական տեսչությունն ամենայն հավանականությամբ կլուծարվի, որպեսզի փոխարենը ստեղծվի Լեզվի կոմիտեն՝ նոր պետով, տեղակալներով ու աշխատակազմով: Վերոնշյալ օրինագծով սահմանվում է, որ օրենքն ուժի է մեջ է մտնելու ՀՀ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Դա նախատեսված է ապրիլին: Իսկ հետո երկամսյա ժամկետում պետք է հաստատվի Լեզվի կոմիտեի կանոնադրությունն ու աշխատողների թվաքանակը: Նշենք, որ ի սկզբանե կառավարությունը պատրաստվում էր Լեզվի պետական տեսչությունն ուղղակի լուծարել եւ դրանով հարցը համարել փակված: Այդ հեռանկարը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց: Ավելի ուշ որոշվեց տեսչության փոխարեն ստեղծել Լեզվի կոմիտե: Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի եւ Գիտության պետական կոմիտեի հետ կատարվելիք փոփոխություններին, իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը պատասխանեց, որ դա գործառույթների եւ որեւէ այլ փոփոխություն չի ենթադրում: «Ուղղակի սահմանադրությանն են համապատասխանեցվել, ըստ որի՝ միայն օրենքներով կարող է սահմանվել մարմինների հստակ ցանկը: Սահմանադրությունից բխող փոփոխություններ են»,- ասաց նա: ծ Հետագայում կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվելու է, թե պետական այս կամ այն մարմինը նախարարություններից որի ենթակայությամբ է գործելու: Լուսինե Գրիգորյանի խոսքով, ԲՈՀ-ը եւ Գիտության կոմիտեն, ըստ ամենայնի, կլինեն ԿԳՆ ենթակայությամբ: Լեզվի կոմիտեի հարցն այդ առումով առավել անորոշ է: Վարչության պետը չբացառեց, որ հնարավոր է այն գործի Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ: Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am