Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է։

Ո՞վ է Տիգրան Հակոբյանը․

Տիգրան Հակոբյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 1-ին Երևանում։ Նա մասնագիտությամբ լրագրող է, տարբեր տարիների աշխատել է մի շարք լրատվամիջոցներում և պետական կառույցներում։ Եղել է «Կոմունիստ» և «Республика Армения» թերթերի աշխատակից, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը։ Աշխատել է նաև հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունում։

2016-2019 թվականներին եղել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, 2019-2022 թվականներին՝ հանձնաժողովի նախագահ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 16-ից կրկին ղեկավարում է կառույցը։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Տիգրան Հակոբյանի 2025 թվականի հայտարարագիրը և արձանագրել, որ նա հայտարարագրել է երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Երևանում գտնվող բնակարան է, որի նկատմամբ ունի 50 տոկոս բաժնային սեփականության իրավունք։ Բնակարանը ձեռք է բերել 2019 թվականի մայիսի 19-ին՝ գնման եղանակով։

Մյուսը Արաբկիր վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասով և տնտեսական շինություններով։ Այն ձեռք է բերել 2003 թվականի մարտի 17-ին՝ նույնպես գնման եղանակով։ Հայտարարագրում նշված է, որ այս գույքի նկատմամբ սեփականության իրավունքը համատեղ է։

 

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքից չի օտարել։

Տրանսպորտային միջոցներ․

Հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Հակոբյանը 2025 թվականի սկզբին և տարեվերջին տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Դրամական միջոցներ․

ՀՌՀ նախագահը բանկային ավանդներ է հայտարարագրել երկու արժույթով։ Տարվա սկզբին նրա դրամային ավանդը կազմել է 2 միլիոն 170 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 4 միլիոն 170 հազար դրամ։ Դոլարային ավանդը տարվա սկզբին եղել է 6 հազար 564 դոլար, տարեվերջին՝ 6 հազար 760 դոլար։

Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել է 2 միլիոն 705 հազար 190 դրամ, 8 հազար 500 դոլար և 151 եվրո։ Տարեվերջին դրամային հաշվի մնացորդը կազմել է 5 միլիոն 399 հազար դրամ, դոլարայինը՝ 3 հազար 757 դոլար, իսկ եվրոյինը՝ 2 հազար 199 եվրո։

Կանխիկ դրամական միջոցները ևս փոփոխվել են։ Տարվա սկզբին հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 5 հազար 600 դոլար և 800 եվրո կանխիկ գումար։ Տարեվերջին կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 600 հազար դրամ, 4 հազար 500 դոլար և 500 եվրո։

Եկամուտ․

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Տիգրան Հակոբյանի ընդհանուր եկամուտը կազմել է 17 միլիոն 114 դրամ։ Դրանից 16 միլիոն 426 հազար 114 դրամը աշխատանքի վարձատրությունն է, որը ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, իսկ 574 հազար դրամը՝ կենսաթոշակը։

Վարկ և ծախսեր․

Տիգրան Հակոբյանը հայտրարագրել է նաև 17 միլիոն 29 հազար դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Վարկի նպատակային նշանակությունը պաշտպանված է, իսկ որպես հիփոթեքի առարկա նշված է բնակարան։

2025 թվականին անշարժ գույքի վերանորոգման համար նա կատարել է 3 միլիոն 500 հազար դրամի ծախս»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին Հանձնառու ենք գործուն մասնակցություն ունենալ հայտարարությամբ ամրագրված չորս կետերի իրագործման բարդ, բայց այլընտրանք չունեցող պայքարում. «Միասին» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ» Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. կեղտոտ օպերացիաներ են ծրագրում․ «Հրապարակ» Աննախադեպ նիստ է եղել. Վիլեն Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել․ «Հրապարակ» Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը» ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ Վիճաբանություն՝ Թուրքիայի խորհրդարանում Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Կիսակառույց շինությունում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Իշխանության բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել Նախկինում եղած անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ․ Աշոտյան Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Մանրամասներ 11-ամյա երեխայի մասին․ ինչ է հայտնաբերվել օրգանիզմում Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am