Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
Շվեդիայի իշխանությունները ևս վեց ամսով երկարաձգել են սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող անվտանգային սպառնալիքները։ Կառավարությունը հայտնել է, որ այդ որոշումը կայացվել է համակողմանի գնահատման հիման վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutche Welle-ն։
«Այդ գնահատականը կապված է նախևառաջ անվտանգային իրավիճակի հետ, որն առաջացել է Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետևանքով։ Դա հանգեցրել է նաև հիբրիդային սպառնալիքների ի հայտ գալուն Շենգենյան գոտու ներսում»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես և նախկինում, Շվեդիայի ոստիկանությունն ինքնուրույն կորոշի սահմանային ստուգումների վայրերն ու ընթացակարգերը, և այդ ստուգումները կինտենսիվանան՝ հասարակական կարգն ու ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
