Ես 9-ը տարեկան էի, երբ անդամակցեցի Դաեշ-ին. Աֆղանստանի մանուկ զինյալները

Աֆղանստանի Խորասանում Դաեշ-ը 9-12 տարեկան երեխաներին պատրաստում էր պայքարի՝ վստահեցնելով, որ բոլոր մարտերն ու դժվարությունները կավարտվեն և նրանք ուղիղդրախտ կգնան: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»: «Ես 9-ը տարեկան էի, երբ անդամակցեցի Դաեշ-ին: Հիմա ես 12 տարեկան եմ: Նրանք մեզ տարբեր վիդեո խաղեր էին ցույց են տալիս և սովորեցնում, թե ինչպես պայքարել ու պայթյուններ իրականացնել», - պատմում է Լալ Մոհամադը: Լալ Մոհամմադն ու նրա եղբայր Բախտ էլ Ալին շուրջ երկու տարի ապրել և վերապատրաստվել են Խորասանում՝ Դաեշ-ի զինյալների կողմից: Տղաները նրանց հոր օգնությամբ փախուստի դիմելուց հետո վերադարձել ու ապրում են սովորական կյւանքով՝ փորձելով կրկին ինտեգրվել հասարակության մեջ: Ամերիկայի ձայնի նկարահանող խումբը այցելել էր տղաներին Արևելյան Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին թաղամասում գտնվող իրենց տանն ու զրուցել նրանց հետ նահանգային ոստիկանապետի և նրանց հոր ներկայությամբ: «Խորասանում Դաեշ-ի հրամանատարները նստում էին մեզ հետ ժամերով ու ցույց տալիս մահմեդականներին ճնշող անհավատների տեսագրությունները: Նրանք մեզ ասում էին, որ տեղական ոստիկանությունն ու բանակը իրենց տիկնիկներն էին, որ մենք պետք է ջիհադ իրականացնենք նրանց դեմ», - պատմում է Բախտ էլ Ալին: Տղաների հայրը՝ Թավեզ Խանը,անդամակցելով Դաեշ-ին ու հավատալով նրանց գաղափարներին, որոշել էր որդիներին էլ տանել իր հետ: «Ես 16 տարեկան էի: Այն ժամանակ դեռ մորուք չունեի: Այնտեղ շատ էին երեխաները: Մեզ ասում էին, որ մահապարտներն իրենց պայթեցնելով ուղղիղ դրախտ են գնալու: Մեզ սովորեցնում էին պայքարել ու նախապատրաստում ինքնասպանության», - ավելացնում է Բախտ էլ Ալին: Երեխաները Դաեշ-ի ճամբարում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցում, նրանց սվորեցնում էին օգտվել տարատեսակ ատրճանակներից և ավտոմատներից, ինչպես նաև՝ պայթուցիկներ տեղադրել: Դասընթացի վերջնական նպատակը երեխաներից մահապարտ ստանալն էր, ինքնասպանության նախապատրաստելը: «Դաեշի մարտիկները ինձ ասացին, որ մենք պատրաստվում էինք հարձակման, որ նրանք հետևում կմնան և կրակ կբացեն, իսկ մենք պետք է առջևից գնայինք ու պայթեցնենինք մեզ», - պատմում է Լալ Մոհամադը: Մարտը, սակայն, չէր գնացել ըստ ծրագրի, և Դաեշ-ի անդամները ձախողել էին: «Մենք սարսափելի տեսարանների ու բազմաթիվ անմեղ մարդկանց կոտորածի ականատես եղանք: Մենք էլ էինք ցանկանում մի քանի հոգու սպանել, քանի որ մեզ ասել էին, որ Աստված մեզ սրբազան պարգևներ կշնորհի դրա դիմաց», - ասում է Բախտ էլ Ալին: Ի վերջո Թավեզ Խանի՝ տղաների հոր համբերության բաժակը լցվել էր և նա որոշել էր որդիների և Դաեշ-ի մի քանի նախկին զինյալների հետ դիմել փախուստի: Այժմ Թավեզը աշխատում է տարածքային ոստիկանությունում, բայց չի թերագնահատում Դաեշ-ի վտանգը, քանի որ նրա խոսքերով՝ Դաեշ-ը կրկին ցանկանում է վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am