Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան

Նիկոլի պրոպագանդիստները հիմա էլ մեղադրում են Հայ Ազգային Կոնգրեսին, որ մենք, մաս կազմելով Ալիևի պահանջած նոր սահմանադրության ընդունման դեմ համախամբմանը, իբր պաշտպանում ենք 2015 թվականի կեղծիքներով անցկացված սահմանադրությունը, որի ընդունման դեմ ինքներս պայքարել ենք: Իսկ իրականությունը հետևյալն է:

1. Մենք հիմա էլ ենք համարում, որ 2015 թվականի սահմանադրությունը ընդունվել էր, որպեսզի թույլ տա օրվա իշխանություններին խորհրդարանական կառավարման անցնելով, շրջանցել նախագահության երրորդ ժամկետի արգելքը:

2. Հայ Ազգային Կոնգրեսը այն ժամանակ գլխավորեց «Ոչ»-ի շարժումը, միայնակ ստեղծեց «Ոչ»-ի շտաբը, որի պետն, ի դեպ, ես էի, և շռնդալից հաղթանակի հասավ, քանի որ ապացուցված կես միլիոն ձայն կեղծելու շնորհիվ էր միայն, որ իշանությունները կարողացան անցկացնեն սահմանադրական փոփոխությունները:

3. Նորահայտ այս քարոզիչների կուռք Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ աջակցեց օրվա իշխանություններին, հայտարարելով մեր պայքարը «ընդդիմադիր կեղծ օրակարգ»:

4. Առաջին գործը, որ մենք կնախաձեռնենք, երբ գանք իշխանության կլինի նախագահական-խորհրդարանական սահմանադրական կառավարման մոդելի վերականգնումը:

5. Եթե Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ նման սահմանադրական փոփոխություն, առանց սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը ջնջելու մտադրության, այսինքն` դիմադրեր հայոց պետականությունը ոչնչացնելու Ադրբեջանի փորձերին, մենք այսօր կլինեինք սահմանադրական բարեփոխման նրա ճամբարում:

6. Բայց Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին: Ադրբեջանի թելադրանքով նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդավարական ազատություններին, ազգային ինքնությանը և Հայ Առաքելական Եկեղեցուն:

7. Առ այսօր ոչ ոք չգիտի, թե բացի Անկախության հռչակագրի հղումը հանելուց, է´լ ինչ է ուզում փոխել Սահմանադրության մեջ Նիկոլ Փաշինյանը: Նա երբեք չի ներկայացրել այն թերությունները, որոնք պետք է շտկվեն: Եթե առաջներում ինչ-որ սահամանադրական հանձնաժողովներ և խորհուրդներ էր ստեղծում, դրանց բոլոր մշակված փաստաթղթերը այդպես էլ չդարձան քննարկման առարկա և մոռացության մատնվեցին:

8. Եթե միակ խնդիրը, որ ցանկանում է լուծել Նիկոլ Փաշինյանը, դա սահմանդրության լեգիտիմորեն` առանց կեղծիքների ընդունելու խնդիրն է, ապա դա ուղղակի նշանակում է, որ նա ցանկանում է լեգիտիմացնել 2015 թվականի սահմանադրությունը և ունենա նույն կամ ավելի մեծ վարչապետական լիազորություններ, ընդ որում` առանց ժամկետային սահմանափակման:

Խնդիրը, հետևաբար, մեծ բաժանումն է` կամ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին` Հայաստանում հաստատել հայոց պետականության ոչնչացման ծրագիր իրագործող հակազգային բռնապեռություն, կամ ընտրում ես հայոց պետականության և ժողովրդավարության ամրապնդման միջոցով խաղաղության հաստատման և զարգացման ճանապարհը:

Ընտրությունը` քոնն է:

Գրել է Լևոն Զուրաբյանը

 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Նախկինում եղած անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ․ Աշոտյան Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է Մանրամասներ 11-ամյա երեխայի մասին․ ինչ է հայտնաբերվել օրգանիզմում Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվել Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Փաշինյանը ստու՛մ է. ինքն է տեսել՝ ինչ բարեգործություն է արել Սամվել Կարապետյանը (video) Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը (video) Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video) «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է ԱԺ ընդդիմությունը 4 կետով պետք է «պատին դեմ տա» Նիկոլին... (video) Փողոց դուրս գալը պետք է լինի հստակ հաշվարկով. Լեւոն Քոչարյան Փողոցը Նիկոլինը չէ, ինքը սարսափած ինքնաթիռը պատրաստ է պահում, որ․․․ Հայկ Նահապետյան (video) Ամուսնու կողմից կնոջն ինքնաuպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նիկո՛լ, այստեղ դու «թքել ես»․ հարցրա Աննա Վարդապետյանին՝ ինչու․․․ Անժելա Թովմասյան (video) Պարզվել է Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրից Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավոր «Արարատ Միրզոյա՛ն, TRIPP-ով ադրբեջանական տանկեր են մտնելու»․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am