Հայկական ժամանակը գրում է. Քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» մականունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում՝ պաշտոնատար անձանց մակարդակով:
Երեկ Քննչական կոմիտեն ուշագրավ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Քննչական կոմիտեն, սակայն, իր պաշտոնյայի անունը չի նշել՝ ըստ էության չխախտելով իր գործընկերոջ անմեղության կանխավարկածը: Մեր տեղեկություններով՝ ՔԿ պաշտոնատար անձը Լոռու մարզային քննչական վարչության պետ, կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանն է:
Մեզ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա, առավելագույնը՝ 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7- րդ և 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով): Այսինքն՝ հոդվածի այս կետերով սպանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ նախկինով ՀՀ ՔՕ 104 1-ին մասով ազատազրկումը 8-15 տարի է: Ի դեպ, Դավթյանը այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը