12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն։

Դա ձեր ստորագրությունն է։ Ձեր՝ Հայաստանի գիտակից, պահանջատեր, պատվախնդիր ընդդիմադիր հասարակության օրակարգն ու ստորագրությունը։

Եվ այսօր իմ առանձնահատուկ շնորհակալությունը հենց ձեզ է։

12 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը միջկուսակցական համաձայնության արդյունք չէ։ Այն ձեր հետևողականության, ձեր քաղաքական առաջնահերթությունների և հանրային գերակայությունների պահանջի արտահայտությունն է։ Դուք ձևավորել եք այդ սկզբունքային հայատարարության անհրաժեշտությունը։ Եվ ամենակարևորը՝ դուք հետևողականորեն պաշտպանել եք այն չորս հիմնարար սկզբունքները, որոնք այսօր դարձել են ընդհանուր ընդդիմադիր քաղաքական օրակարգ։

1. Հայաստանի ինքնիշխանություն. ո՛չ՝ Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության պարտադրանքին։

2. Արժանապատիվ խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։

3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։

4. Ժողովրդավարական ազատությունների և քաղաքացիական իրավունքների վերականգնում։

Սրանք պարզապես քաղաքական հայտարարության չորս կետեր չեն։ Սրանք այն սկզբունքներն են, որոնց շուրջ ընդդիմադիր հասարակությունը ժամանակով ձևավորել է իր գործողությունները, պահանջներն ու քաղաքական առաջնահերթությունները։

Կուսակցությունները կարողացան ընդհանուր հայտարարի գալ նաև այն պատճառով, որ ընդդիմադիր հասարակության մեջ այդ սկզբունքային ընդհանրությունն արդեն ձևավորվել էր։
Եվ սա քաղաքականապես շատ կարևոր հանգամանք է։

Դուք պարզապես դժգոհ ընտրազանգված չէք։ Դուք քաղաքական կամք ունեցող, օրակարգ ձևավորելու և իր ներկայացուցիչներից պատասխանատվություն պահանջելու կարողությամբ օժտված հասարակություն եք։

Արժանի է գնահատանքի նաև ընդդիմադիր կուսակցությունների՝ տարաձայնություններից վեր կանգնելու և այդ հանրային պահանջին քաղաքական համաձայնությամբ արձագանքելու կարողությունը։
Բայց այս գործընթացի ամենակարևոր հանգամանքներից մեկը հենց ընդդիմադիր հասարակության քաղաքական սուբյեկտայնության դրսևորումն է։

Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այս հայտարարության մեջ տեսնի նաև իր հետևողականության, իր սկզբունքներին հավատարիմ մնալու և իր քաղաքական պահանջների արդյունքը։

Հ.Գ. Հայտարարությունը կարելի է ստորագրել մեկ օրում, իսկ սկզբունքներին հավատարիմ, քաղաքականապես հասուն հասարակությունը ձևավորվում է տարիների ընթացքում։

Դուք ուժ եք։ Ոչ թե որևէ կուսակցության հետևում կանգնած, այլ սկզբունքների շուրջ համախմբված, գիտակից և պահանջատեր ուժ»։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը (video) Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video) «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է ԱԺ ընդդիմությունը 4 կետով պետք է «պատին դեմ տա» Նիկոլին... (video) Փողոց դուրս գալը պետք է լինի հստակ հաշվարկով. Լեւոն Քոչարյան Փողոցը Նիկոլինը չէ, ինքը սարսափած ինքնաթիռը պատրաստ է պահում, որ․․․ Հայկ Նահապետյան (video) Ամուսնու կողմից կնոջն ինքնաuպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նիկո՛լ, այստեղ դու «թքել ես»․ հարցրա Աննա Վարդապետյանին՝ ինչու․․․ Անժելա Թովմասյան (video) Պարզվել է Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրից Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավոր «Արարատ Միրզոյա՛ն, TRIPP-ով ադրբեջանական տանկեր են մտնելու»․ Նաիրի Հոխիկյան (video) ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումների հարցը. Կալլաս Ընդդիմադիր ուժերը վաղուց պետք է այս քայլն անեին․․․ պետք է վերջ տալ այս ամենին․ Մրո (video) 12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն. Վլադիմիր Մարտիրոսյան Հասկանանք՝ հաջորդ քայլերը որո՞նք են․․․ ընդդիմության համախմբմանը սատարում են․ Նավասարդյան (video) Ռուսական դիզվառելիքով ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին Պարտությանը կա՛մ մահն է հաջորդում, կա՛մ՝ գաղթը.Դավիթ Ամալյանի խոսքը՝Նարեկ Կարապետյանի հետ հանդիպմանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am