Ռուսական դիզվառելիքով ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին

Ռուսական դիզվառելիքով բեռնված երկու տանկերներ, որոնք սկզբնապես մեկնում էին ԱՄՆ՝ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունների շրջանակում, փոխել են իրենց երթուղին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին և շուկայի մասնակիցներին:

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող Talisman նավն ուղևորվել է Միջերկրական ծով և Ալժիրի ափերին է: Ամերիկյան նավահանգստի փոխարեն, այժմ նավի կարգավիճակն է՝ «սպասում է հրահանգների»:

Մյուս՝ Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և Կանադայի պատժամիջոցների տակ գտնվող Leruo տանկերն իր նավարկության նպատակակետ երկիր այժմ նշում է Բրազիլիան:

Agioi Fanendes նավը շարունակում է շարժվել ԱՄՆ-ի ուղղությամբ, սակայն որպես դրա կարգավիճակ ևս նշված է՝ «սպասում է հրահանգների»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը վերսկսելու է դիզելային վառելիքի մատակարարումները Միացյալ Նահանգներ և միջազգային շուկաներ։ Սպիտակ տունն ակնկալում էր այդ ճանապարհով նվազեցնել վառելիքի գինը նավթամթերքների դեֆիցիտի ֆոնին:

Համաձայնությունը հարուցել էր թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների մի մասի քննադատությունը;: Օրենսդիրները հարցականի տակ դրեցին դրա օրինականությունը և պահանջեցին չեղարկել:

Kpler ընկերության վերլուծաբան Մեթ Սմիթը Financial Times-ի հետ զրույցում ասել է, թե ամերիկացի գնորդներն անվճռականություն են ցուցաբերում իրավաբանական և պատժամիջոցների վտանգների պատճառով:

TORM նավագնացության ընկերության ղեկավար Ջեյքոբ Մելդգաարդն էլ ընդգծել է՝ մատակարարումների դժվարությունները ցույց են տալիս, թե որքան բարդ է Ռուսաստանին համաշխարհային տնտեսություն վերադարձնելը նույնիսկ ամերիկյան վարչակազմի օժանդակությամբ:

Financial Times-ի տվյալներով՝ դիզվառելիքի ամերիկյան պաշարները նվազել են 100 միլիոն բարելից ցածր մակարդակի՝ առաջին անգամ ավելի քան երկու տասնամյակում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը (video) Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video) «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է ԱԺ ընդդիմությունը 4 կետով պետք է «պատին դեմ տա» Նիկոլին... (video) Փողոց դուրս գալը պետք է լինի հստակ հաշվարկով. Լեւոն Քոչարյան Փողոցը Նիկոլինը չէ, ինքը սարսափած ինքնաթիռը պատրաստ է պահում, որ․․․ Հայկ Նահապետյան (video) Ամուսնու կողմից կնոջն ինքնաuպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նիկո՛լ, այստեղ դու «թքել ես»․ հարցրա Աննա Վարդապետյանին՝ ինչու․․․ Անժելա Թովմասյան (video) Պարզվել է Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրից Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավոր «Արարատ Միրզոյա՛ն, TRIPP-ով ադրբեջանական տանկեր են մտնելու»․ Նաիրի Հոխիկյան (video) ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումների հարցը. Կալլաս Ընդդիմադիր ուժերը վաղուց պետք է այս քայլն անեին․․․ պետք է վերջ տալ այս ամենին․ Մրո (video) 12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն. Վլադիմիր Մարտիրոսյան Հասկանանք՝ հաջորդ քայլերը որո՞նք են․․․ ընդդիմության համախմբմանը սատարում են․ Նավասարդյան (video) Ռուսական դիզվառելիքով ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին Պարտությանը կա՛մ մահն է հաջորդում, կա՛մ՝ գաղթը.Դավիթ Ամալյանի խոսքը՝Նարեկ Կարապետյանի հետ հանդիպմանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am