Հայ հասարակությունում չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ․ հայտարարություն

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

««Միասնության թևեր» կուսակցությունը բազմիցս հրապարակայնորեն հանդես է եկել համազգային նշանակության հարցերի շուրջ համախմբվելու առաջարկով։ Այսօր վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը։

Քաղաքական տարաձայնությունների առկայությունը, նախկինում ունեցած բազմաթիվ հարցերի շուրջ անհամաձայնությունները չեն կարող որոշիչ լինել հայրենիքի համար ճգնաժամային վիճակում միավորվելու համար։

Այս համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով։ Մեր գնահատմամբ՝ իշխանությունը, սեփական քաղաքական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, բացառապես արտաքին ուժերի հերթական պահանջի կատարումը ներկայացնում է որպես խաղաղության պահպանման անխուսափելի պայման, իսկ այդ քաղաքականությանը դիմադրող ուժերին՝ որպես խաղաղությանը խոչընդոտողներ՝ սահմանափակելով պետական նշանակության որոշումների շուրջ ազատ քննարկման և քաղաքական հակազդեցության հնարավորությունը։

Հայ հասարակությունում չկա և չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ։ Հետևաբար այդպիսի օրակարգը մեր արտաքին թշնամիների օրակարգն է, որը սպասարկում է գործող իշխանությունը, իսկ ցանկացած նման զիջում բերելու է նոր պահանջների եւ զիջումների։

Այս համատեքստում ենք գնահատում նաև նոյեմբերի 4-ին Սամվել Կարապետյանի և նրա հետ առնչվող անձանց նկատմամբ իրականացված քննչական գործողությունները։ Առանց գործի քրեաիրավական հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ դրանց ծավալն ու քաղաքական միջավայրը հիմք են տալիս գնահատելու, որ հետապնդվում է նաև ընդդիմության դիմադրությունը թուլացնելու և սահմանադրական փոփոխությունների համար նպաստավոր ներքաղաքական պայմաններ ստեղծելու նպատակ։

Ընդդիմության նկատմամբ «հանրային ճնշում» գործադրելու և այն կառավարող մեծամասնության կողմից առաջնորդելու մասին հնչող ելույթները խորացնում են այդ մտահոգությունը։ Մենք խստորեն դատապարտում ենք պետական լծակներն ընդդիմախոսներին ճնշելու, քաղաքական այլախոհությունը սահմանափակելու և հանրային քննարկումը վախի մթնոլորտով փոխարինելու ցանկացած գործելակերպ։

Հավատարիմ մեր հրապարակային դիրքորոշմանը և արձանագրելով, որ նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մասին «Միասնության թևեր» կուսակցությունը տեղեկացել է մամուլից՝ պատրաստ ենք մասնակցելու այս սկզբունքների վրա հիմնված համախմբման նախաձեռնություններին։

Այդ համագործակցությունը պետք է կառուցվի՝

հստակ ընդհանուր օրակարգի,

մասնակիցների իրավահավասարության,

փոխադարձ հարգանքի և հանրության առջև պատասխանատվության վրա՝ բաց լինելով նաև քաղաքացիների մասնակցության համար։

Մեր նպատակը համատեղ քաղաքական աշխատանքն ու համաձայնեցված գործողություններն են՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը, ամրապնդելու ազգային համերաշխությունը և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղության՝ առանց արտաքին պարտադրանքի և ազգային ու պետական շահերի հաշվին զիջումների»։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Պարտությանը կա՛մ մահն է հաջորդում, կա՛մ՝ գաղթը.Դավիթ Ամալյանի խոսքը՝Նարեկ Կարապետյանի հետ հանդիպմանը (video) Լևոն Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա՝ ընդդիմադիրների վերաբերյալ վախեցած հայտարարություններին (video) Պեսկովը մանրամասնել է Մելանյա Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները Հայ հասարակությունում չի կարող լինել անկախության հռչակագրից հրաժարվելու պահանջ․ հայտարարություն Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Դատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքը Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am Վստահ եմ՝ ընդդիմությունը Փաշինյան ազգակործանի դեմ անելու է այդ քայլը․ Հուսիկ Արա (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ լկտիացավ Նիկոլը՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ․ Հայկ Նահապետյան (video) Դեմոկրատները մտադիր են վերանայել երկրի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններ. Reuters Փաշինյանենք Շաքիում զինված ադրբեջանցուց վիրավորում ստացած կնոջ դեմ նոր արշավ են սկսել․ Վարդանով (video) Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ 12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները Փաշինյա՛ն, շանս չունես․ Պուտինը վրեդ «թքելու ա, ու․․․»․ Մանուել Մանուկյան (video) Սա ժողովրդավարություն չէ. Ռոբերտ Ամստերդամ «Քոչարյան Անդոյին քացով ծեծել են ու լարել»․․․ պահեստազորի սպա (video) «Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին Սամվել Կարապետյանին չե՛ք վախեցնի․ գիտեք՝ ում դեմ եք պատասխան տալու․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Երևանում ձյուն կտեղա Երբ արդարադատությունն ընտրովի է. այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել. Իվետա Տոնոյան «Փաշինյանին գցել են փակուղի․․․»․ Մարիաննա Ղահրամանյան (video) Եղբորը այցի կգնա Փաշինյա՛ն, ջանքերդ ջուրն են գնալու, մեզ հետ կապված ձախողվել ես․․․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am