«Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին

Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Ettelaat» պարբերականում հրապարակված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» հոդվածում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ հատկապես Զանգեզուրի միջանցքի և TRIPP նախագծի հարցում։

Վելայաթին նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ավելի քան երկու հազարամյա պատմության ընթացքում նման խնդիրներ չեն եղել։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, իսկ Իրանը երբեք չի միջամտել Հայաստանի անկախությանը։

«Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը վերջերս այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք Հայաստանի համար միայն պառակտում և խնդիրներ են ստեղծելու»,- գրել է Վելայաթին։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարության վնասակար քայլերը կարելի է ամփոփել մեկ արտահայտությամբ՝ արևմտյան քաղաքականությանը, հատկապես Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, ավելի մեծ ենթարկվածություն։

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Վելայաթին նշել է, որ Փաշինյանի վերջին քայլը Թրամփի առաջարկի ընդունումն է՝ Զանգեզուրի միջանցքի անվանումը «Թրամփի ուղի» կամ TRIPP փոխելու վերաբերյալ։

Նա հիշեցրել է, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդի դիրքորոշումը։

«2021 թվականի հունիսին Թեհրանում Աստանայի գագաթնաժողովի շրջանակում Իրանի գերագույն առաջնորդը Էրդողանի և Պուտինի հետ հանդիպումների ժամանակ հստակ հայտարարեց․ «Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը»»։

Վելայաթին ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականության և երկրի կարևորագույն հարցերում գերագույն առաջնորդի ռազմավարական դիրքորոշումները կարմիր գիծ են։

Նա նաև նշել է, որ Իրանը, Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության պահպանման համար։

«Ես Հայաստանի դեսպանին հստակ ասացի՝ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերի ոսկորները»։

Վելայաթին իր հոդվածի վերջում քննադատել է նաև Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման վերաբերյալ որոշման ընդունումը՝ այն որակելով որպես Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների անարդյունավետ քայլ, որը, իր խոսքով, կարող է ամոթալի լինել հայ ժողովրդի համար։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Փաշինյանենք Շաքիում զինված ադրբեջանցուց վիրավորում ստացած կնոջ դեմ նոր արշավ են սկսել․ Վարդանով (video) Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ 12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները Փաշինյա՛ն, շանս չունես․ Պուտինը վրեդ «թքելու ա, ու․․․»․ Մանուել Մանուկյան (video) Սա ժողովրդավարություն չէ. Ռոբերտ Ամստերդամ «Քոչարյան Անդոյին քացով ծեծել են ու լարել»․․․ պահեստազորի սպա (video) «Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին Սամվել Կարապետյանին չե՛ք վախեցնի․ գիտեք՝ ում դեմ եք պատասխան տալու․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Երևանում ձյուն կտեղա Երբ արդարադատությունն ընտրովի է. այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել. Իվետա Տոնոյան «Փաշինյանին գցել են փակուղի․․․»․ Մարիաննա Ղահրամանյան (video) Եղբորը այցի կգնա Փաշինյա՛ն, ջանքերդ ջուրն են գնալու, մեզ հետ կապված ձախողվել ես․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ալիևից նամակներ է ստացել Փաշինյանը․․․ առաջիկայում կտեսնեք․ Ռուբեն Մխիթարյան (video) Փաշինյանը շատ վտանգավոր 2 հայտարարություն է արել․ Ալիևից ճնշումները նոր թափ են ստանում․ Հոխիկյան (video) ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, վե՛րջ․ Նիկոլ Փաշինյան (video) «ՀԷՑ-ը ո՞նց կարող էին թալանել»․ Փաշինյանը պատասխանում է Նարեկ Կարապետյանին (video) Ի՞նչ եք անում, որ այս մարդիկ չմшհшնան․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Փաշինյանը խոսեց Սամվել Կարապետյանի նկատմամբ ճնշումների և իր հաջորդ քայլերի մասին (video) «Ձեր հարցին չե՛մ պատասխանի»․ լարված երկխոսություն Փաշինյանի և լրագրողի միջև (video) «Այլընտրանք չունեմ․․․»․ Փաշինյանը խնդրու՞մ է Պուտինին (video) ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան Ընդդիմադիրները հանրային ճնշմամբ ձեզ կհեռացնե՞ն․ Փաշինյանի արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am