Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանական օրակարգը որևէ աղերս չունի ներքին պետական անհրաժեշտության հետ։ Սա Ադրբեջանի հերթական տեխնիկական պահանջն է, որի նպատակը հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրելն է։

Իրականում իրավիճակը շատ պարզ է ու ցանկացած քաղաքացու համար հասկանալի. դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշմամբ) արդեն իսկ տվել է այս հարցի սպառիչ իրավական լուծումը։ ՍԴ-ն հստակ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արվող հղումը վերաբերում է բացառապես այն հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին, որոնք արտացոլված են Սահմանադրության բուն տեքստում։ Իսկ Սահմանադրության բուն տեքստում Արցախի մասին կամ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ պարունակող որևէ դրույթ կամ խոսք պարզապես չկա։

Հետևաբար, իրավական առումով որևէ բան չի փոխվում. Հայաստանը որևէ երկրից տարածքային պահանջ չունի, իսկ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը զուրկ է որևէ իրավական հիմնավորումից։ Սա նշանակում է, որ Մայր օրենքից Հռչակագիրը հանելը ոչ թե իրավական կամ ներքին օրակարգի հարց է, այլ բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։

Այս իրավական փաստարկների համատեքստում ակնհայտ է դառնում, որ Բաքվի ճնշումներին ընդառաջ գնալն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, ինչին ակտիվորեն արձագանքում են քաղաքական տարբեր գործիչներ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, գնահատելով ստեղծված քաղաքական վիճակը, ընդգծում է, որ միջազգային հարցերի և պետականության հետ կապված թեմաներով սակարկություններ լինել չեն կարող:

Իր հերթին, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլ յանը թեմայի շուրջ արձանագրում է. «Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունի, և Ադրբեջանի կողմից Սահմանադրության փոփոխության պահանջը չունի ոչ մի իրավական հիմնավորում։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հղում է անում Անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որտեղ որևէ խոսք չկա Արցախի մասին։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ՝ հիշեցնելով ՍԴ-ի 2024 թ. սեպտեմբերի 26-ի որոշումը։ Հետևաբար, Սահմանադրությունից Անկախության մասին հռչակագիրը հանելը բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարումն է։ Շարունակում եմ մնալ իմ համոզմունքին, որ Հայաստանում նախևառաջ փոխելու մի բան կա միայն՝ կարմիր գծեր չունեցող, խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությանը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր անդրադարձել գործընթացի բովանդակությանը՝ շեշտելով. «Սա խաղաղություն չէ, սրանք զիջումներ են առանց խաղաղության»: Նա նշել էր, որ իշխանություններն ուղղակի կատարում են դրսից ստացված հրահանգները. «Իրենց ասել են, որ պետք է փոխել Սահմանադրությունը, հիմա իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների։ Հաջորդիվ Ադրբեջանն ինչ կուզի, իրենք էլ չգիտեն»:

Այսպիսով, ՍԴ որոշմամբ հարցի իրավական լուծված լինելու պայմաններում Սահմանադրություն փոխելու իշխանության փորձերը ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի թելադրանքին անվերապահորեն ենթարկվելու և սեփական ինքնիշխանությունը զիջելու հերթական քայլ։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Փաշինյանը շատ վտանգավոր 2 հայտարարություն է արել․ Ալիևից ճնշումները նոր թափ են ստանում․ Հոխիկյան (video) ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, վե՛րջ․ Նիկոլ Փաշինյան (video) «ՀԷՑ-ը ո՞նց կարող էին թալանել»․ Փաշինյանը պատասխանում է Նարեկ Կարապետյանին (video) Ի՞նչ եք անում, որ այս մարդիկ չմшհшնան․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Փաշինյանը խոսեց Սամվել Կարապետյանի նկատմամբ ճնշումների և իր հաջորդ քայլերի մասին (video) «Ձեր հարցին չե՛մ պատասխանի»․ լարված երկխոսություն Փաշինյանի և լրագրողի միջև (video) «Այլընտրանք չունեմ․․․»․ Փաշինյանը խնդրու՞մ է Պուտինին (video) ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան Ընդդիմադիրները հանրային ճնշմամբ ձեզ կհեռացնե՞ն․ Փաշինյանի արձագանքը (video) Փաշինյանի արձագանքը՝ ընդդիմադիրների երեկվա հավաքին (video) Հայաստանը պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին 63 տարեկան մարդը ծեր չէ. Փաշինյան «Կոնկրետ բան եմ զգուշացրել»․ Փաշինյանը՝ բանակում ողբերգական մшհերի մասին (video) Արարատ Միրզոյանը լարվեց Արթուր Խաչատրյանի հարցից. «Ի՞նչ եք հա Ռուսաստան ասում» (video) Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ «Մի՛ տվայտվի», «Կպած ուզում ես ինձ բժժացնել»․լարված խոսակցություն Արարատ Միրզոյանի և Վարդանյանի միջև (video) Тино Хруппала связывает поражение республиканцев на промежуточных выборах в США в том числе с невыполненными обещаниями Трампа закончить украинский конфликт Илон Маск мог потерять около $30 миллиардов после объявления предварительных итогов промежуточных выборов в Конгресс США NYT: на пороге новой войны всё больше иранцев выступают за создание ядерной бомбы 12 ժամում 15 զոհ է գրանցվել Fox News: Хегсет может лишиться поста после поражения республиканцев на выборах Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ Փաշինյա՛ն, եկել է հատուցմանդ ժամանակը․ մեկին ձերբակալի՝ մյուսն է ոտքին կանգնելու․ Արթուր Միքայելյան (video) Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am