Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է Տնտեսական ազատության ինդեքս 2018-ի վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը:
Ինչպես նշվում է աղյուսակում, Հայաստանի տնտեսական ազատության միավորը 68.7 է: Մեր երկրի ընդհանուր գնահատականը նվազել է 1.6 կետով՝ կտրուկ անկում գրանցելով առողջապահության և ներդրումների ազատության միավորներում: Միևնույն ժամանակ համեստ բարելավում է նկատվում դատական համակարգի արդյունավետության ոլորտում:
Հայաստանը նաև հայտնվել է 20-րդ հորիզոնականում Եվրոպայի տարածաշրջանի 44 երկրի շարքում:
«Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը և համատարած մենաշնորհներն առավել խոցելի են դարձրել երկիրը համաշխարհային շուկայում: Այնուամենայնիվ, շուկայի չափավոր ընդլայնումն ու տնտեսական աճի բարձր դինամիկան հանգեցրել են աղքատության և գործազրկության կրճատմանը», – ասվում է Index of Economic Freedom զեկույցում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը