Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին ոստիկանները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված հասցեից մահացած վիճակում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել տղա երեխայի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան, ով 5-ամյա տղա է, նշված շենքի 3-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։ Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ Երևանի 103 շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Տեղեկացրեցինք Երևանի 103 շտապօգնություն, բավականին արագ՝ 1.5 րոպեի ընթացքում շտապօգնությունը ժամանեց, բայց արդեն մահացել էր։ 3-րդ հարկից պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Բացահայտեմ՝ իրականում ինչ է արել Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ում․ Գոհար Մելոյան (video) Երևանում 5-ամյա տղան 3-րդ հարկից վայր է ընկել․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը Այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել․ Իվետա Տոնոյան Դաժան պրոցես է սկսվել․․․ Փաշինյա՛ն, դու արդեն պատասխանդ ստացել ես․ Լևոն Զուրաբյան (video) Շատ կարևոր որոշում ենք կայացրել․․․ Նարեկ Կարապետյան (video) Трампа обострились разногласия по поводу войны с Ираном Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Արդյոք Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարաձգեցին երեկվա իր կոշտ խոսքի համար․ փաստաբանի խոսքը (video) Թող լա՛վ իմանան՝ Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու․ Արամ Վարդևանյան (video) Թրամփը պատրաստվում է երկիրը կառավարել հրամանագրերով Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի բռնապետական զեղումներից է՝ կատարելու Ալիևի պահանջները Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով (video) Փաշինյանը սովորական ահшբեկիչ է․ շատ ուժեղ հարված է իրեն սպասվում․ Աննա Գրիգորյան (video) Երևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Մենք մի «զենք» ունենք, որով հաղթելու ենք Փաշինյանին․ սա տրաքելու է ամենադաժան ձևով․ Մամիջանյան (video) Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել է Գյումրիում Վե՛րջ, Փաշինյանի ձեռքից ամեն ինչ գնում է․ սպասեք քայլերի․ Հրանտ Բագրատյան (video) Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց․ մանրամասներ (video) Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը քննել է քաղաքական հայտնի գործերով դատավորը Միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ՝ թույլ չտալով երկիրը տանի զիջումների Քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային համախմբմանը Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղան հայտնվել է հիվանդանոցում «Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am