Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը։

Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից հետո, հատկապես պարտության պարագայում, առավել ցցուն է դառնում իրավահաջորդի թեկնածության հայտարարումից հետո և, բնականաբար, հաջորդ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության միջև ընկած ժամանակահատվածում։

Այս ընթացքում, իհարկե, նախագահը դեռևս օժտված է սահմանադրական լիազորություններով, սակայն քաղաքական առումով նրա խոսքը սկսում է ավելի քիչ ազդեցություն ունենալ, նվազում է նրա նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը, հատկապես երբ ի հայտ են գալիս նախագահի հաջորդ թեկնածուները (դա տեղի կունենա 2027 թվականի առաջին ամիսներին)։ Շատ հաճախ նախագահը դառնում է նաև տոքսիկ իր շրջապատի և, մասնավորապես, իր պոտենցիալ իրավահաջորդների համար, հատկապես եթե նրանք նրա վարչակազմի անդամներ են, քանի որ ստիպված են լինում կրել նրա քաղաքական որոշումների պատասխանատվության ողջ բեռը։

Սակայն Թրամփն այստեղ պետք է բավականին զգույշ լինի և իր գործողություններով չվնասի իր իրավահաջորդներին, քանի որ դեմոկրատ նախագահի հաղթանակի պարագայում իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ կարող են սկսվել աննախադեպ հետաքննություններ, քրեական գործեր և դատական գործընթացներ, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ 2020 թվականին, երբ նա չվերընտրվեց և հայտնվեց մի շարք հետաքննությունների կիզակետում։

Դրանք վերաբերում էին 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի իրադարձություններին և ընտրությունների արդյունքները փոխելու ենթադրյալ փորձերին, նախագահական պաշտոնը թողնելուց հետո գաղտնի պետական փաստաթղթերը պահելուն, Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերին, ինչպես նաև Նյու Յորքում իր բիզնես փաստաթղթերի կեղծման գործին։ Այս գործընթացներից մի քանիսը հանգեցրին քրեական մեղադրանքների, իսկ Նյու Յորքի գործով Թրամփը 2024 թվականին մեղավոր ճանաչվեց 34 կետով։

Հետևաբար, այս անգամ նա ավելի շատ բան ունի կորցնելու, քանի որ նման հետաքննությունների կիզակետում կարող են հայտնվել նաև նրա մերձավոր հարազատները՝ որդիները, փեսաները և այլն։ Այսպիսով, եթե Թրամփը քաղաքական առումով գուցե այլևս ոչինչ չունի կորցնելու և կարող է գնալ ընդհուպ մինչև ծայրահեղ քայլերի, ապա, հաշվի առնելով վերոշարադրյալը, անձնապես նա դեռ շատ բան ունի կորցնելու։

Ես անձամբ կարծում եմ, որ չնայած նախագահ Թրամփն արդեն իսկ «կաղ բադ» է, նա մինչև վերջին վայրկյանը փորձելու է իրացնել իր լիազորություններն ամբողջ ծավալով։ Չի բացառվում, որ հեռանալուց առաջ նա ներում շնորհի իրեն և իր շրջապատին՝ այդպիսով ապահովագրելով նրանց ապագա հետաքննություններից։ Սակայն քաղաքական առումով նրա ազդեցության անկման մեկնարկն արդեն տրված է»։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Трампа обострились разногласия по поводу войны с Ираном Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Արդյոք Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարաձգեցին երեկվա իր կոշտ խոսքի համար․ փաստաբանի խոսքը (video) Թող լա՛վ իմանան՝ Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու․ Արամ Վարդևանյան (video) Թրամփը պատրաստվում է երկիրը կառավարել հրամանագրերով Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի բռնապետական զեղումներից է՝ կատարելու Ալիևի պահանջները Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով (video) Փաշինյանը սովորական ահшբեկիչ է․ շատ ուժեղ հարված է իրեն սպասվում․ Աննա Գրիգորյան (video) Երևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Մենք մի «զենք» ունենք, որով հաղթելու ենք Փաշինյանին․ սա տրաքելու է ամենադաժան ձևով․ Մամիջանյան (video) Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել է Գյումրիում Վե՛րջ, Փաշինյանի ձեռքից ամեն ինչ գնում է․ սպասեք քայլերի․ Հրանտ Բագրատյան (video) Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց․ մանրամասներ (video) Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը քննել է քաղաքական հայտնի գործերով դատավորը Միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ՝ թույլ չտալով երկիրը տանի զիջումների Քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային համախմբմանը Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղան հայտնվել է հիվանդանոցում «Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը «Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ» ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am