Թրամփը պատրաստվում է երկիրը կառավարել հրամանագրերով

Թրամփը պատրաստվում է երկիրը կառավարել հրամանագրերով՝ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողությունը դեմոկրատներին անցնելուց հետո, հայտնում են ԶԼՄ-ները։

Նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքում դեմոկրատների՝ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո Թրամփի վարչակազմը պատրաստվում է ընդլայնել գործադիր իշխանության լիազորությունների կիրառումը՝ սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով։

Ինչպես հայտնում է CNN-ը, նախագահի թիմը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է օրենսդիրների հավանությունը շրջանցելու հնարավորությունները։ Թրամփի խորհրդականները պնդում են, որ նախագահը պատրաստ է ընդլայնել նախագահական լիազորությունների սահմանները՝ իր նպատակներին հասնելու համար։

Reuters-ի տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը և Կառավարման ու բյուջեի վարչության տնօրեն Ռասել Վոութը, ապրիլից Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուների հետ աշխատել են այն հրամանագրերի մշակման ուղղությամբ, որոնք Թրամփը կարող է ստորագրել առանց Կոնգրեսի համաձայնության։

Քննարկվող միջոցառումների թվում են՝

Ներգաղթ․ ներգաղթի օրենսդրության կիրառման խստացում, ինչպես նաև օտարերկրյա ուսանողներին և ժամանակավոր աշխատողներին վիզաների տրամադրման կանոնների խստացում։

Մաքսատուրքեր․ ռազմավարական նշանակության հանքանյութերի և հողմային տուրբինների ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանում։

Դաշնային ծախսեր․ դրամաշնորհների տրամադրման կանոնների վերանայում, որպեսզի քաղաքական նշանակմամբ պաշտոնյաներն ավելի մեծ ազդեցություն ունենան ֆինանսական միջոցների բաշխման վրա։

Բնակարանների մատչելիություն․ շինարարության ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացում։

Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուները նաև ուսումնասիրում են, թե «ինչ կարող է Թրամփն օրինականորեն անել ինքնուրույն, որտեղ կարող է ընդլայնել իր լիազորությունների սահմանները և ինչպես կարող է պաշտպանել այդ որոշումները դատարանում»։

Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփն ակնկալում է, որ կկարողանա «մեկ-երկու ամիս» վետո դնել դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունների վրա, որից հետո հնարավոր կլինի փոխզիջումների հասնել։

«Կարծում եմ՝ ես կդառնամ «պարոն Վետո»։ Իսկ հետո, ինչ-որ պահի, հավանաբար, մենք համաձայնությունների կհասնենք»,– մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը, որոնք նա ասել էր դեռևս ընտրությունների արդյունքների հրապարակումից առաջ։

Այնուամենայնիվ, հանրապետականների պարտությունից հետո Թրամփը Politico-ին հայտարարել է, որ մտադիր է «աշխատել դեմոկրատների հետ»։

Լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ գործադիր իշխանության լիազորությունների ընդլայնումը չի վերացնում Թրամփի վարչակազմի համար գլխավոր վտանգը՝ խորհրդարանական հետաքննությունները։

Դեմոկրատները հնարավորություն կստանան պաշտոնյաներին հրավիրել լսումների, պահանջել փաստաթղթեր և ստուգել՝ արդյոք Թրամփն իր իշխանությունն օգտագործել է անձնական կամ իր դաշնակիցների շահերի համար։

Ինչպես նշում է CNN-ը, նոր Կոնգրեսը մշտական հետաքննություններով «անտանելի կդարձնի Թրամփի շրջապատում գտնվող բոլորի կյանքը», իսկ գործադիր իշխանության միջոցով երկիրը կառավարելու նախագահի փորձերը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն «երկարատև սահմանադրական բախումների»։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Արդյոք Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարաձգեցին երեկվա իր կոշտ խոսքի համար․ փաստաբանի խոսքը (video) Թող լա՛վ իմանան՝ Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու․ Արամ Վարդևանյան (video) Թրամփը պատրաստվում է երկիրը կառավարել հրամանագրերով Կարապետյանի ձերբակալությունը Փաշինյանի բռնապետական զեղումներից է՝ կատարելու Ալիևի պահանջները Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով (video) Փաշինյանը սովորական ահшբեկիչ է․ շատ ուժեղ հարված է իրեն սպասվում․ Աննա Գրիգորյան (video) Երևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Մենք մի «զենք» ունենք, որով հաղթելու ենք Փաշինյանին․ սա տրաքելու է ամենադաժան ձևով․ Մամիջանյան (video) Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել է Գյումրիում Վե՛րջ, Փաշինյանի ձեռքից ամեն ինչ գնում է․ սպասեք քայլերի․ Հրանտ Բագրատյան (video) Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց․ մանրամասներ (video) Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը քննել է քաղաքական հայտնի գործերով դատավորը Միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ՝ թույլ չտալով երկիրը տանի զիջումների Քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային համախմբմանը Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղան հայտնվել է հիվանդանոցում «Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը «Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ» ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am