Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը շարունակելու է մնալ իր պաշտոնում՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը՝ անդրադառնալով տեղեկություններին այն մասին, թե հնարավոր է, որ Հեգսեթը եհռացվի նախարարի պաշտոնից։

«Հեգսեթը 100 տոկոսով կղեկավարի գերատեսչությունը մինչև նախագահ Թրամփի լիազորությունների ժամկետի ավարտը։ Նախարար Հեգսեթը չի նահանջի և թույլ չի տա, որ իրեն ահաբեկեն այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են քաղաքական միավորներ վաստակել կուսակցական պայքարի միջոցով կամ նախաձեռնել կեղծ հետաքննություններ այնտեղ, որտեղ որևէ խախտում չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա։

Փարնելը նշել է, որ «Պատերազմի նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է օրենքի խստիվ պահպանմամբ»։ «Մեր նախարարը շարունակելու է ամեն օր պայքարել Սահմանադրության պաշտպանության համար, ղեկավարել մեր զինված ուժերը և պաշտպանել Ամերիկան։ Մենք կշարունակենք նախարարությունում իրականացնել նախագահ Թրամփի քաղաքականությունը՝ չնայած դեմոկրատների՝ շինծու «վհուկների որս» կազմակերպելու սպառնալիքներին»,- հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գոհ է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի աշխատանքից և չի քննարկում նրան պաշտոնից հեռացնելու հարցը։

«Ո՛չ, կարծում եմ՝ նա հիանալի է կատարում իր աշխատանքը»,- նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել էր Թրամփը՝ պատասխանելով պատերազմի նախարարին պաշտոնից ազատելու մտադրության մասին հարցին։

Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփն իր խորհրդականների հետ քննարկում է Հեգսեթի պաշտոնավարման հետագա հարցը։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Փաշինյանը սովորական ահшբեկիչ է․ շատ ուժեղ հարված է իրեն սպասվում․ Աննա Գրիգորյան (video) Երևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր Մենք մի «զենք» ունենք, որով հաղթելու ենք Փաշինյանին․ սա տրաքելու է ամենադաժան ձևով․ Մամիջանյան (video) Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել է Գյումրիում Վե՛րջ, Փաշինյանի ձեռքից ամեն ինչ գնում է․ սպասեք քայլերի․ Հրանտ Բագրատյան (video) Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց․ մանրամասներ (video) Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը քննել է քաղաքական հայտնի գործերով դատավորը Միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ՝ թույլ չտալով երկիրը տանի զիջումների Քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային համախմբմանը Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղան հայտնվել է հիվանդանոցում «Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը «Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ» ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին» «Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am