«Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած բանավեճը՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի շուրջ, ավելի շատ հիշեցնում էր ֆինանսական իլ յուզիոնիստի ելույթ, որտեղ հանդիսատեսին փորձում են համոզել, թե դատարկ գլխարկից հանված ճագարը ոչ թե պարտքով է վերցված, այլ տեղական արտադրության «ռեկորդային աճի» արդյունք է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առջև դրեց չոր ու դաժան թվերը. առևտրաշրջանառության դեֆիցիտը հասել է պատմական 18%-ի, իսկ վճարային դեֆիցիտը կազմում է 1,5 միլիարդ դոլար (այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ այն 700 միլիոն էր)։ Սա պարզապես վիճակագրական տող չէ, սա երկրի տնտեսական «արյունահոսության» ախտորոշումն է. Հայաստանից ավելի շատ փող է դուրս հոսում, քան մտնում։

Ֆինանսների նախարարի պատասխանն արժանի էր տնտեսագիտական Նոբել յան մրցանակի՝ «հանգստացնող ժանրում»։ Պարզվում է՝ ներմուծման այս ահռելի աճը պետք չէ շփոթել տնտեսական թուլության հետ. սրանք «կապիտալ և միջանկյալ պահանջարկի ապրանքներ են» (համապատասխանաբար 450 մլն և 600 մլն դոլարի աճով), որոնք «մեծացնում են մեր արտադրական հնարավորությունները»։

Ինչպես հակադարձեց Նարեկ Կարապետյանը, միջանկյալ ապրանքների ներմուծման նման կախվածությունը ոչ թե տնտեսական թռիչքի, այլ տեղական արտադրության և մրցակցային առավելությունների իսպառ բացակայության ապացույցն է։ Եթե դու ամեն ինչ՝ հումքից մինչև մեխ, ներմուծում ես դրսից, որպեսզի տեղում ինչ-որ բան հավաքես, դա արտադրություն չէ, դա ուրիշի տնտեսությունը ֆինանսավորելու ազնիվ ձգտում է։

Կարապետյանի ներկայացրած հաջորդ ցնցող փաստը վերաբերում էր տնտեսվարողների աջակցությանը։ Երկրի ողնաշարը հանդիսացող և 10 միլիարդ դոլար հարկ վճարող տնտեսվարողները պետությունից հետ են ստանում իրենց վճարած հարկերի ընդամենը 0,2-0,5%-ը։

Սա նման է նրան, որ ռեստորանում 100 000 դրամի պատվեր անեք, իսկ տնօրինությունը որպես «մեծահոգի աջակցություն» ձեզ 200 դրամանոց ծամոն նվիրի ու պնդի, թե խրախուսում է ձեր հաճախակի այցելությունները։ Նման պայմաններում տեղական արտադրողից մրցունակություն պահանջելը պարզապես աբսուրդի ժանրից է։

Նախարարության առաջարկած տնտեսական մոդելը պարզ է ու «հանճարեղ». ունենք ռեկորդային առևտրային ճեղքվածք, տեղական արտադրողին տալիս ենք փշրանքներ, իսկ արդյունքում առաջացած ահռելի դեֆիցիտը փակում ենք նոր պետական պարտքերով և քաղաքացիներին վարկային լծի տակ գցելով։

Իսկ երբ հարցը հասնում է վճարային հաշվեկշռի իրական դեֆիցիտին, նախարարությունը սիրով գնդակը գցում է Կենտրոնական բանկի դաշտ՝ խոստանալով, թե ԿԲ նախագահը կգա ու «վիճակագրական հարցը» կպարզաբանի։ Այսինքն, երբ գրպանումդ փող չկա, դա տնտեսական խնդիր չէ, դա պարզապես «վիճակագրական հարց» է, որը պետք է ճիշտ ձևակերպել։

Նարեկ Կարապետյանի դիտարկումները ցույց տվեցին, որ 2027 թվականի բյուջետային նախագիծը ոչ թե զարգացման, այլ պարտքային իներցիայի բյուջե է։ Քանի դեռ պետության տնտեսական քաղաքականությունը հիմնված է «վերցնենք պարտքը, փակենք ծակը» սկզբունքի վրա, իսկ տեղական տնտեսվարողը ստանում է իր վճարածի 0,5 %-ը, ռեկորդային դեֆիցիտները լինելու են մեր միակ «ստաբիլ» ձեռքբերումը։

Բայց հարց է առաջանում. մինչև ե՞րբ է պարտքով «շնչող» տնտեսությունը ներկայացվելու որպես հաջողության պատմություն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը «Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ» ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին» «Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am