«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ Ազգային ժողովում ուժային կառույցների ներկայացուցիչները փակ ռեժիմով ներկայացրել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Խորհրդարանական քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Ուժային կառույցների բյուջետային քննարկումները, ինչպես հայտնի է, հիմնականում անցնում են փակ ռեժիմով։ Պատճառը ներկայացվող ծախսերի գաղտնի բնույթն է, սակայն փակ դռների հետևում քննարկվող հարցերի բովանդակությունն ու դրանց պատասխանները հանրության համար շարունակում են անհասանելի մնալ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա քննարկմանը հիմնական հարցերը ուժային կառույցների ղեկավարներին ուղղել են ընդդիմադիր պատգամավորները։ Իշխանական պատգամավորների մասնակցությունը, մեր տեղեկություններով, բավական սահմանափակ է եղել։ Քննարկմանը ներկա են եղել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը և Արփի Դավոյանը։ Անգամ, մեր տեղեկություններով, Վիլեն Գաբրիելյանը վրդովված է եղել իշխանականների պասիվ ներկայությունից, որ պատգամավորները մենակ են թողել ուժայինների ղեկավարներին։

Հատկանշական է, որ քննարկմանը մասնակցելու համար պատգամավորները պետք է ունենան պետական գաղտնիքի համապատասխան թույլտվություն։

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը սկզբում ներկա է եղել Սուրեն Պապիկյանի զեկուցմանը, սակայն հետագայում ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը, քանի որ չի ունեցել անհրաժեշտ գաղտնիության թույլտվությունը։

Մեր տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը Պապիկյանից փորձել է պարզել, թե ինչու են Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները լարվել, և ինչ քայլեր են իրականացվում այդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Ընդդիմադիր պատգամավորը նաև ՀԱՊԿ-ին առնչվող փաստաթուղթ է հրապարակել՝ փորձելով նախարարից ստանալ հստակ պատասխաններ։

Իսկ Շաքիի վերջին իրադարձությունների հետ կապված հարցերը ընդդիմությունը որոշել է թողնել այսօրվա քննարկմանը։ Բանն այն է, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ Շաքիի դեպքերը փակ, գաղտնի ռեժիմով քննարկելու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա քննարկմանը ընդդիմադիրների մասնակցությունը բավական սահմանափակ է եղել, և այսօր սպասվում է, որ ավելի մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ կմասնակցեն փակ նիստին՝ փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շաքիում, և ինչու են այդ դեպքերի շուրջ բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան։

Մեր տեղեկություններով՝ այսօրվա փակ նիստին ներկա են լինելու նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Այսպիսով, ուժային կառույցների ղեկավարները հերթական անգամ խորհրդարանում հայտնվելու են փակ դռների հետևում։ Իսկ Շաքիի դեպքերի շուրջ առաջացած հարցերի պատասխանները, ինչպես նաև ուժային կառույցների աշխատանքի և բյուջետային ծախսերի վերաբերյալ մանրամասները շարունակում են մնալ գաղտնիության քողի տակ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ» ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին» «Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am