Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախը ուրանալուց և դավադրաբար հանձնելուց, Ադրբեջանի կողմից հարյուր հազարավոր մարդկանց ամիսներով սովամահության եզրին պահելուց ու, ի վերջո, սեփական տներից տեղահան անելուց հետո, թվում էր, թե «ժողովրդավարության բաստիոնի» պետական ապարատը գոնե մի կաթիլ բարոյական պատասխանատվություն կզգար։

Թվում էր՝ ատամներով պիտի պահեին այն ամենը, ինչը դեռ հիշեցնում է Արցախի, դրա մշակույթի, ինքնության ու բառուբանի մասին, որպեսզի աշխարհով մեկ ցրված արցախցին գոնե մի թելով կապված մնար իր արմատներին։ Բայց, դե, ումից ինչ ակնկալես։ Փոխանակ արցախցու ձայնը հնչեցնող ու նրանց միավորող վերջին հենասյուներին տեր կանգնեն, մեր «սրտացավ» իշխանություններն անցել են վերջին տանիքներն էլ գլխներին փլելու սիրված գործին։

Արցախի ներկայացուցչության շենքը դատարաններով խլելու գործընթացն արդեն սկսել է վտանգել մեկ այլ կարևոր արցախյան կառույցի՝ երկար տարիներ գործող «Արցախ TV»-ի գործունեությունը, որը փորձում է այդ նույն տանիքի տակ արցախցու շունչը վառ պահել, բայց այսօր կանգնել է փակուղու առաջ։

Ինչպես մեզ հետ զրույցում ահազանգել է հեռուստաընկերության տնօրենը, հիմնական մարտահրավերը հենց այդ չարաբաստիկ շենքային խնդիրն է։ Ու այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ՝ ոչ պակաս լուրջ խնդիր. մասնավոր հատվածում ևս հրաժարվում են վարձակալությամբ տարածք տրամադրել լրատվամիջոցին։

Ահա թե որտեղ է երևում մասնավոր հատվածի «քաջությունը». հետագա «հնարավոր անախորժություններից» վախեցած գործարարները պարզապես խուսափում են «Արցախ TV»-ին տարածք տալուց։ Դե, իշխանություններն այնպիսի «ազատ ու ժողովրդավար» մթնոլորտ են ձևավորել, որ Արցախի անունը տալն անգամ դարձրել են քաղաքական ռիսկ։

Ստացվում է փայլուն մի պատկեր. պետական ապարատը ոչ միայն ձեռքերը լվացել է արցախցու ճակատագրից, այլև կուլիսներում ուրախությամբ ձեռքերն է շփում, երբ հետևողականորեն քանդվում են արցախցու ցավն ու պահանջատիրությունը բարձրաձայնող վերջին հարթակները։

Մինչդեռ հեռուստաընկերությունն անգամ այս ծայրահեղ անհեթեթ պայմաններում փորձում է տեխնիկա վերազինել, ծրագրեր թարմացնել ու արցախցու ոգին բարձր պահել, իշխանական համակարգը զբաղված է այդ ձայնը վերջնականապես խլացնելով։

Սակայն սա միայն մեկ լրատվամիջոցի կամ տարածքի հարց չէ. սա պետք է լինի համազգային խնդիր և բոլորիս ինքնասիրության հարցը, որպեսզի մեր կորուսյալ հայրենիքի ձայնը չլռի, և յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անենք դա պահպանելու համար։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ» ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին» «Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am