Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են աղմկահարույց գործեր քննող դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք նրա նկատմամբ կարգապահական վարույթ կա։ Հարցը կապված է «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի գործի հետ. Մելքոնյանը Ստեփանյանին արդեն երկու անգամ ազատել է կալանքից՝ կիրառելով տնային կալանք, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ էլ բեկանել է այդ որոշումները։ Ստեփանյանը երրորդ անգամ է կալանավորվել։

Գալյանը, պատասխանելով հարցին, ասել է. «Իսկ ի՞նչ գիտեք, որ նրա վերաբերյալ կարգապահական վարույթ չկա»։ Սակայն նախարարը հստակ չի պարզաբանել՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ։

Այս հանգամանքների ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը և ինչ ունեցվածք ունի նա։

Ո՞վ է Մասիս Մելքոնյանը․

Մասիս Մելքոնյանը 1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ ստանալով իրավագետի որակավորում։

1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում՝ որպես ավագ տեսուչ-հերթապահ։ 2000-2003 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շահումյանի քննչական բաժնի քննիչ, 2003-2004 թվականներին՝ Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ, իսկ 2004-2007 թվականներին՝ Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ։

2007-2010 թվականներին աշխատել է Կենտրոնականի քննչական բաժնի 2-րդ քննչական բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ։ 2010-2014 թվականներին գտնվել է ոստիկանության կադրերի ռեզերվում։ 2014 թվականին երկարամյա ծառայության կապակցությամբ նշանակվել է կենսաթոշակ և ստացել ոստիկանության մայորի կոչում։

2010-2018 թվականներին իրականացրել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն, իսկ 2019-2023 թվականներին եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ և աշխատել որպես փաստաբան։ 2023 թվականի մայիսի 22-ին իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։ Մելքոնյանի վարկանիշը, մեղմ ասած, շատ ցածր է՝ ըստ helpcourt.am-ի տվյալների՝ -2 է։

Ի՞նչ ունեցվածք ունի դատավորը․

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ Մասիս Մելքոնյանի հայտարարագրում առկա է անշարժ գույքի 3 միավոր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով, մյուսը՝ նույն քաղաքում գտնվող հողամաս, իսկ երրորդը՝ Երևանում գտնվող բնակարան։

Հայտարարագրի համաձայն՝ Աբովյանում գտնվող տունն ու հողամասը ձեռք են բերվել 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ Երևանի բնակարանը՝ 2019 թվականի մարտի 25-ին։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ բոլոր երեք գույքերը հաշվետու տարվա վերջում ևս առկա են եղել դատավորի հայտարարագրում։

Տրանսպորտային միջոցներ․

Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրել է երկու ավտոմեքենա՝ 2000 թվականի արտադրության VAZ և 2003 թվականի արտադրության Volkswagen։ Դատավորը VAZ-ը ձեռք է բերել 2000 թվականի նոյեմբերի 27-ին, իսկ Volkswagen-ը՝ 2009 թվականի հուլիսի 1-ին։

Բացի այդ, հայտարարագրում նշված է նաև 2012 թվականի արտադրության Toyota ավտոմեքենա, որը Մասիս Մելքոնյանը տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է կամ տնօրինել։ Այս ավտոմեքենան հայտարարագրված չէ որպես նրա սեփականություն։

Եկամուտ․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև դատավորի եկամուտները։ 2025 թվականի ընթացքում Մասիս Մելքոնյանը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների տեսքով ստացել է 14 մլն 93 հազար 727 դրամ։ Եկամտի վճարողը եղել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը։

Վարկային պարտավորություններ․

Դատավորի հայտարարագրում առկա է նաև խոշոր վարկային պարտավորություն։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մասիս Մելքոնյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 72 մլն 836 հազար 921 դրամ։ Վարկի նպատակային նշանակությունը բնակելի տան կառուցապատումն է։

Դրամական միջոցներ․

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, հայտարարագրի համապատասխան բաժիններում բանկային հաշիվների մնացորդների և կանխիկ դրամի վերաբերյալ տվյալներ նշված չեն։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ հայտարարագրում տվյալներ չկան նաև բանկային ավանդների, արժեթղթերի և այլ ներդրումների մասին։

Այսպիսով, դատավոր Մասիս Մելքոնյանի 2025 թվականի հայտարարագրում առկա է 3 միավոր անշարժ գույք, երկու սեփական ավտոմեքենա, 14 մլն 93 հազար 727 դրամ աշխատավարձային եկամուտ և 72 մլն 836 հազար 921 դրամի վարկային պարտավորություն»։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ» ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ» Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին» «Ալիևյան սահմանադրության մերժում, խաղաղություն՝ առանց զիջումների». քաղաքական ուժերի հայտարարությունը Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի Երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am