Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու օդային տարածքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի MQ-1 մարտական հետախուզական ԱԹՍ-ն տեղայնացվել և ոչնչացվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգի միջոցով։
ԻՀՊԿ-ում նաև նշել են, որ Միացյալ Նահանգները վերջին օրերին ակտիվացրել է հետախուզական տվյալների հայթայթումը տարածաշրջանում՝ փորձելով պարզել Իրանի պաշտպանական համակարգերի տեղակայման վայրերը և ազդել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վրա։ Կազմակերպությունը պնդում է, որ այդ փորձերը ձախողվել են, քանի որ իրանցի զինվորականները բազմիցս խափանել են ամերիկյան սարքերի գործողությունները։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ Իրանը վերահսկում է իրավիճակը Հորմուզի նեղուցում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
