Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մարդ է զոհվել։ Բախումը տեղի է ունեցել 4 ավտոմեքենաների մասնակցությամբ։ Եվս 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն։
Միջադեպի վայրում 24News-ին պատմել են, որ բեռնատարի վարորդը երթևեկել է բարձր արագությամբ, ինչն էլ, ըստ նրանց, դարձել է վթարի պատճառ։
