Որոշվել է ամբողջությամբ չեղարկել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու անունից ստացել է պաշտոնական գրություն, համաձայն որի՝ կազմակերպչական կոմիտեն որոշել է ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի նոյեմբերի 27–30-ը Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնը։

Հիշեցնենք, որ WOFA-ն ավելի վաղ պաշտոնապես հրավիրել էր արցախյան երկու համույթների՝ «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթին և Արցախի ազգային նվագարանների  նվագախմբին՝ մասնակցելու փառատոնին։ Սակայն հոկտեմբերին կազմակերպիչները չեղարկել էին համույթների մասնակցությունը՝ հղում անելով որոշ դեսպանատների առարկություններին և փոխանցելով քաղաքական բնույթի մեղադրանքներ՝ առանց դրանք հիմնավորող փաստեր կամ պաշտոնական փաստաթղթեր ներկայացնելու։

Այդուհանդերձ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հրապարակվել են նաև նյութեր, որոնց հեղինակները կոչ են արել Ադրբեջանի պետական մարմիններին կանխել արցախյան մշակութային համույթների մասնակցությունը միջազգային փառատոններին՝ այդ մասնակցությունը ներկայացնելով որպես Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու միջոց։ Նման հրապարակումները մտահոգիչ են, քանի որ մշակութային գործունեությունը դիտարկվում է քաղաքական հակադրության շրջանակում։

Տեղի ունեցածը հանրային լայն արձագանք ստացավ։ Խնդրին հետևողականորեն անդրադարձան հանրային գործիչներ, լրագրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ։

Հետագայում WOFA-ի կազմակերպչական կոմիտեն տեղեկացրեց 2027 թվականի մարտին Վիեննայում նախատեսվող միջոցառմանը արցախյան համույթներին նոր հրավեր տրամադրելու մտադրության մասին և հայտնեց, որ նախատեսում է ստեղծված իրավիճակը քննարկել Եվրամիության համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու, թե նման պայմաններում ինչպես շարունակել իր գործունեությունն ու միջազգային մշակութային համագործակցությունը։

Սակայն դրանից հետո WOFA-ի նախագահը դժգոհություն հայտնեց կազմակերպության նկատմամբ շարունակվող հանրային քննադատությունից՝ այն բնութագրելով որպես իրենց դեմ ուղղված արշավ։ Նա նաև պնդումներ ներկայացրեց իր անձնական լուսանկարների տարածման և այլ հրապարակումների վերաբերյալ՝ հիշատակելով հնարավոր իրավական քայլերը։ Մեր կազմակերպությունը հերքել է իր առնչությունը նշված հրապարակումներին։

Նոյեմբերի 4-ին արդեն հայտարարվեց ամբողջ փառատոնի չեղարկման որոշումը։

Մենք ափսոսանքով ենք արձանագրում այս զարգացմանը՝ հաշվի առնելով դրա հետևանքները փառատոնի մյուս մասնակիցների և հանդիսատեսի համար։ Միաժամանակ ընդգծում ենք, որ ամբողջ փառատոնի չեղարկման պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ մեզ չեն տրամադրվել, և չենք պնդում, թե այդ որոշումը պայմանավորված է մեր կազմակերպության գործողություններով կամ հանրային արձագանքով։

Փառատոնի ամբողջական չեղարկումը, սակայն, չի վերացնում արցախյան համույթների մասնակցության նախնական չեղարկման հանգամանքները պարզաբանելու անհրաժեշտությունը։

Մեր նպատակը որևէ միջազգային մշակութային միջոցառման անցկացմանը խոչընդոտելը չէ, այլ արցախյան համույթների արժանապատվության և միջազգային մշակութային կյանքին հավասար մասնակցության իրավունքի պաշտպանությունը, ինչպես նաև նմանատիպ դեպքերի կրկնության կանխումը։

Վերջին շաբաթների զարգացումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մշակութային իրավունքներին առնչվող որոշումները չեն կարող դիտարկվել բացառապես կազմակերպիչների ներքին հարցերի շրջանակում, հատկապես երբ դրանց հիմնավորման համար ներկայացվում են փաստերով չհաստատված քաղաքական մեղադրանքներ։

Բարձր ենք գնահատում հանրային գործիչների, լրատվամիջոցների, մշակութային, հասարակական, իրավապաշտպան և միջազգային կազմակերպությունների հետևողականությունն ու աջակցությունը, որոնք նպաստեցին խնդիրը հանրային ուշադրության կենտրոնում պահելուն և մշակութային իրավունքների պաշտպանության տեսանկյունից քննարկելուն։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պատրաստակամ է մասնակցելու կառուցողական և փաստերի վրա հիմնված քննարկումների՝ շարունակելով իր աշխատանքը հանուն արցախյան մշակութային ժառանգության պահպանման և դրա կրողների միջազգային մշակութային կյանքին լիարժեք մասնակցության։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի Երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Զելենսկին Մելանյա Թրամփին կպարգևատրի Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով Որոշվել է ամբողջությամբ չեղարկել Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին ՔՊ-ին անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմության ձայները Գագիկ Ծառուկյանը դատարանում հուզվեց՝ մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի մասին խոսելիս (video) «Սամվե՛լ, Սամվե՛լ․․․»․ Թմբուկներով հարվածներ, վանկարկումներ․․․ Կարապետյանի աջակիցների ակցիան (video) Վախեցած Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյանի ժպիտով պատասխանը ստացար․ Արեգա Հովսեփյան (video) ՔՊ-ի հետ կպայմանավորվեմ մի բան. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Հենց նոր խայտառակություն տեսանք․ մինչև ատամները զինված ԱԱԾ-ն այստեղ էր, որ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Լարված խոսակցություն լրագրողի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև (video) Փաշինյանը երեկ Բրյուսելում հայտարարել է՝ գնում է նոր սրման․ ՌԴ-ի հետ էլ փչացրեց ամեն ինչ․ Սուրենյանց (video) Ավտոմատներով ԱԱԾ հատուկջոկոտայինները Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական. իրավիճակը թեժացավ (video) Սամվել Կարապետյանին 100%-ով տանելու է կալանքի․ Փաշինյանն ուզում է բանակցել․ Նարեկ Կարապետյան (video) Նարեկ Կարապետյանի հրատապ լայվը՝ Քննչական կոմիտեի դիմացից (video) Փաշինյանն էլ չի կարողանում զսպել վախերը․ Սամվել Կարապետյանի վրա հարձակվեց, որ․․․ Հարութ Սասունյան (video) Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան Փաշինյանի մոտ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ աբսուրդ միտք է ծագել․ Մանուկյան (video) ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 1-2 լկտի դիմակավորված ԱԱԾ-ական փորձում էին Սամվել Կարապետյանին հրել․ Դավիթ Ղազինյան (video) Զապորոժիեում սուգ է հայտարարված #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է․ ինչ վիճակ է այնտեղ (video) Բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am