Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4.3 տոկոսով, իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 6.2 տոկոսով։

Առանձին ապրանքների թանկացումները հատկապես մտահոգիչ են․
— Տավարի միս՝ 21.5 տոկոս,
— Ձու՝ 23.8 տոկոս,
— Կաթնամթերք, պանիր և ձու՝ 11 տոկոս,
— Հնդկաձավար՝ 10.6 տոկոս։
— Գառան և ոչխարի միս՝ 15.6 տոկոս։
Թանկացել է նաև կաթնամթերքը․ պաստերացված կաթը՝ 8 տոկոսով, թթվասերը 8.8 տոկոսով, պանիրն ու կաթնաշոռը գրեթե 7 տոկոսով։ Աճել են նաև մրգի և բանջարեղենի գները` համապատասխանաբար՝ 7.3 և 3.9 տոկոսներով։ Ուշագրավ է, որ ըստ տվյալների՝ կաղամբը թանկացել է շուրջ 78.8 տոկոսով։
Այս թվերը զուտ վիճակագրություն չեն․ սրանց հետևում հազարավոր ընտանիքների ամենօրյա դժվարություններն են։ Յուրաքանչյուրիս են տեսանելի ոչ համաչափ թանկացումները՝ ամենօրյա գնումներ կատարելիս։

Ի դեպ, վերջին օրերին ևս մեր քաղաքացիներից ստանում եմ ահազանգեր, որ նորից են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սննդամթերքից զատ՝ նույն իրավիճակն է նաև դիզելային վառելիքի պարագայում․ գնաճը կազմել է 28 տոկոս։ Հեղուկ գազը թանկացել է 28.3, բենզինը՝ 11.4 տոկոսով։
Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ ահռելի վնասներ է կրելու մեր տնտեսությունը գազի գնի աննախադեպ թանկացման դեպքում։

Թանկացումը վերաբերում է ոչ միայն ապրանքներին, այլև՝ ծառայություններին։ Դեղորայքից զատ՝ գնաճ կա նաև առողջապահական, բժշկական ծառայությունների ոլորտում։ Հայաստանում թանկացել է նաև կրթությունը, տրանսպորտը, սպասարկման ոլորտի ծառայությունները։

Այս ամենի հետևանքով մեր քաղաքացիները ստիպված են վերանայել իրենց ծախսերը, հրաժարվել անհրաժեշտ գնումներից, խնայել նույնիսկ սննդին հատկացվող գումարը։

Մինչ հազարավոր ընտանիքներ մտածում են՝ ինչպես գոյատևել աշխատավարձով մինչև հաջորդ ամիս, իշխանության ներկայացուցիչները հունվարից ստանալու են կրկնակի և եռակի բարձր աշխատավարձեր։
Սա՞ է ձեր պատկերացրած սոցիալական արդարությունը․ երբ հասարակության մի ստվար հատված ստիպված է լինում հաշվել յուրաքանչյուր դրամը, իսկ իշխանական վերնախավի եկամուտներն ավելանում են մի քանի անգամ։

Այս իշխանության օրոք սոցիալական բևեռացումը ոչ միայն չի հաղթահարվել, այլև սարսափելի խորացել է: Մի կողմում՝ բարձրացող գներ և նվազող գնողունակություն, մյուս կողմում՝ իշխանական արտոնություններ, բազմապատկվող աշխատավարձեր և «կլորիկ» պարգևավճարներ։
«Մեկին հազար դեկան ոսկի,
Մեկին ոչ փող մի պղինձ»:
Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ՔՊ-ի հետ կպայմանավորվեմ մի բան. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Հենց նոր խայտառակություն տեսանք․ մինչև ատամները զինված ԱԱԾ-ն այստեղ էր, որ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Լարված խոսակցություն լրագրողի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև (video) Փաշինյանը երեկ Բրյուսելում հայտարարել է՝ գնում է նոր սրման․ ՌԴ-ի հետ էլ փչացրեց ամեն ինչ․ Սուրենյանց (video) Ավտոմատներով ԱԱԾ հատուկջոկոտայինները Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական. իրավիճակը թեժացավ (video) Սամվել Կարապետյանին 100%-ով տանելու է կալանքի․ Փաշինյանն ուզում է բանակցել․ Նարեկ Կարապետյան (video) Նարեկ Կարապետյանի հրատապ լայվը՝ Քննչական կոմիտեի դիմացից (video) Փաշինյանն էլ չի կարողանում զսպել վախերը․ Սամվել Կարապետյանի վրա հարձակվեց, որ․․․ Հարութ Սասունյան (video) Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան Փաշինյանի մոտ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ աբսուրդ միտք է ծագել․ Մանուկյան (video) ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 1-2 լկտի դիմակավորված ԱԱԾ-ական փորձում էին Սամվել Կարապետյանին հրել․ Դավիթ Ղազինյան (video) Զապորոժիեում սուգ է հայտարարված #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է․ ինչ վիճակ է այնտեղ (video) Բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Այսօրվանից մեկնարկում է համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը Սարսափելի մանրամասներ․ ովքե՞ր են երեկվա դաժան ավտովթարից մահшցածները (video) Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում Դատախազն առաջարկում է Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարացնել (video) Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն Քոչարյան Ինչպես է ԱԱԾ-ն ներխուժել Սամվել Կարապետյանին պատկանող հաստատություններ․ Գոհար Մելոյանը մանրամասնում է (video) Փաշինյանը թող իմանա՝ սա պայթելու է․ Սամվել Կարապետյանի տուն մտել են, որ․․․ Էլինար Վարդանյան (video) Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան «Խելքները գդալով չե՛ն կերել»․ Փաշինյանը ու՞մ միջոցով է անցնելու կոնկրետ ճնշումների․ Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am