Զապորոժիեում սուգ է հայտարարված

Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը։

Նա հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ռուսական բանակը նոյեմբերի 2-ին մի շարք օդային ռմբակոծություններ է իրականացրել Կամիշևախայի ուղղությամբ։ Ավիառումբերի հարվածի տակ է հայտնվել նախկին դպրոցի շենքը, որտեղ գործում է ապաստարան, և որտեղ երկուշաբթի օրերին բաժանվում է մարդասիրական օգնություն։ Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։

Կամիշևախայում զոհվածների հիշատակին նոյեմբերի 3-ը, 4-ը և 5-ը Զապորոժիեի մարզում հայտարարվել են սգո օրեր։

Կողմերի միջև հարվածները շարունակվում են։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ նոյեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 310 հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից խոցվել կամ ճնշվել է 272-ը։ Զինվորականները հայտնել են, որ հարվածներ են գրանցվել 19 վայրերում, իսկ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են 15 վայրերում։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Զապորոժիեի մարզի Վոլնյանսկ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է։

Տերնոպոլի և Ռովնոյի մարզերում թիրախավորվել են էներգետիկ օբյեկտները։ Դնեպրում գիշերը ավիահարված է հասցվել գործարանի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է։

Ուկրաինական կողմն էլ հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքին։ Օզոն ընկերությունը հայտնել է, որ Ադիգեյսկի շուկայի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ընկերությունը հայտնել է, որ զոհեր չկան, աշխատակիցները տարհանվել են։ Հոկտեմբերի վերջին Օզոնը հայտնել էր, որ իր օբյեկտների վրա Ուկրաինայի հարձակումները հանգեցրել են 30,1 միլիարդ ռուբլու վնասի։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 709 անօդաչու թռչող սարք։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ավտոմատներով ԱԱԾ հատուկջոկոտայինները Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական. իրավիճակը թեժացավ (video) Սամվել Կարապետյանին 100%-ով տանելու է կալանքի․ Փաշինյանն ուզում է բանակցել․ Նարեկ Կարապետյան (video) Նարեկ Կարապետյանի հրատապ լայվը՝ Քննչական կոմիտեի դիմացից (video) Փաշինյանն էլ չի կարողանում զսպել վախերը․ Սամվել Կարապետյանի վրա հարձակվեց, որ․․․ Հարութ Սասունյան (video) Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան Փաշինյանի մոտ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ աբսուրդ միտք է ծագել․ Մանուկյան (video) ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 1-2 լկտի դիմակավորված ԱԱԾ-ական փորձում էին Սամվել Կարապետյանին հրել․ Դավիթ Ղազինյան (video) Զապորոժիեում սուգ է հայտարարված #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է․ ինչ վիճակ է այնտեղ (video) Բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Այսօրվանից մեկնարկում է համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը Սարսափելի մանրամասներ․ ովքե՞ր են երեկվա դաժան ավտովթարից մահшցածները (video) Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում Դատախազն առաջարկում է Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարացնել (video) Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն Քոչարյան Ինչպես է ԱԱԾ-ն ներխուժել Սամվել Կարապետյանին պատկանող հաստատություններ․ Գոհար Մելոյանը մանրամասնում է (video) Փաշինյանը թող իմանա՝ սա պայթելու է․ Սամվել Կարապետյանի տուն մտել են, որ․․․ Էլինար Վարդանյան (video) Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան «Խելքները գդալով չե՛ն կերել»․ Փաշինյանը ու՞մ միջոցով է անցնելու կոնկրետ ճնշումների․ Աբովյան (video) Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ազատ քվե»-ն և «Անկախ դիտորդ»-ը ՇՏԱՊ․ Սրանք Սամվել Կարապետյանին տարան,Նարեկ Կարապետյանին էլ հնարավոր է ձերբակալեն․ Արմենակ Դանիելյան (video) Պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am