Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«ԱԱԾ–ն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանին։ Կրկնեմ, ինչ արտահայտել եմ առավոտյան՝ գնահատելով տեղի ունեցող։ Այց Բրյուսել, ու դրանից անմիջապես հետո ԱԱԾ «այց» Կարապետյաններին, խուզարկություն եւ այլն։

Սա Նիկոլ Փաշինյան–ԵՄ հարաբերության ճգնաժամի եւ «փակուղու» վկայություն է, որքան էլ շատերը կարող են գնահատականս դիտարկել տարօրինակ։ Այս թեմայով այսօր կխոսեմ Օրվա թեմայի թողարկման շրջանակում։ Կան շատ հետաքրքիր նրբերանգներ եւ բավականին լայն համատեքստ։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա կարծում եմ, որ ներգրավվելով Հայաստանում քաղաքական պրոցեսներում, նա անշուշտ հիանալի պատկերացրել է, որ դա կարող է հանգեցնել նաեւ այդպիսի վիճակի, երբ իր դեմ կիրառվի իրավապահ լայն գործիքակազմ։ Ըստ այդմ կարծում եմ, որ նա դրան պատրաստ է թե հոգեբանորեն, թե նաեւ իհարկե քաղաքական վարքագծի հայեցակարգի տեսանկյունից։

Քաղաքական վարքագծի տեսանկյունից կա թերեւս քննարկելու շատ լայն սպեկտր, որտեղ իհարկե չկան միարժեք սցենարներ։ Ըստ իս, Կարապետյանի կողքին կա հայաստանյան քաղաքական իրականությունը շատ լավ պատկերացնող՝ թե իրազեկվածության, թե կենսափորձի առումով, Կարեն Կարապետյան։ Նկատի ունեմ նրա եղբորը, այլ ոչ թե նախկին վարչապետին։

Այդ իմաստով, ըստ իս Սամվել Կարապետյանը լինելով հայաստանյան ներքաղաքական կյանքի անմիջական մասնակցի դերում հարաբերականորեն նոր գործիչ, այդուհանդերձ ունի բավականին բազմափորձ դե ֆակտո խորհրդտու։ Թերեւս հասկանալի է ակնարկս, կամ «ստւգաբանեմ»՝ չունի առանձնակի քաղաքական խորհրդատվության կարիք, որպես այդպիսին։

Հարցն այն է, որ կա ավելի լայն անհրաժեշտության՝ քաղաքական հեռանկարների կոնցեպտների, զարգացման մոդելների հարցում հանրային խոսակցության գեներացիա, որի ուղեկցությամբ միայն կարող է բարձրանալ քաղաքական վարքագծի որեւէ տարբերակի արդյունավետություն»։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Փաշինյանի մոտ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ աբսուրդ միտք է ծագել․ Մանուկյան (video) ՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը 1-2 լկտի դիմակավորված ԱԱԾ-ական փորձում էին Սամվել Կարապետյանին հրել․ Դավիթ Ղազինյան (video) Զապորոժիեում սուգ է հայտարարված #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է․ ինչ վիճակ է այնտեղ (video) Բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Այսօրվանից մեկնարկում է համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը Սարսափելի մանրամասներ․ ովքե՞ր են երեկվա դաժան ավտովթարից մահшցածները (video) Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում Դատախազն առաջարկում է Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարացնել (video) Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն Քոչարյան Ինչպես է ԱԱԾ-ն ներխուժել Սամվել Կարապետյանին պատկանող հաստատություններ․ Գոհար Մելոյանը մանրամասնում է (video) Փաշինյանը թող իմանա՝ սա պայթելու է․ Սամվել Կարապետյանի տուն մտել են, որ․․․ Էլինար Վարդանյան (video) Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան «Խելքները գդալով չե՛ն կերել»․ Փաշինյանը ու՞մ միջոցով է անցնելու կոնկրետ ճնշումների․ Աբովյան (video) Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ազատ քվե»-ն և «Անկախ դիտորդ»-ը ՇՏԱՊ․ Սրանք Սամվել Կարապետյանին տարան,Նարեկ Կարապետյանին էլ հնարավոր է ձերբակալեն․ Արմենակ Դանիելյան (video) Պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Եթե կրկին հարձակում տեղի ունենա, մեր պատասխանն ավելի մեծ մասշտաբի կլինի․ Խամենե Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ-ի հաղորդագրությունը Արա՛, դու ո՞վ ես, որ մենք քեզ ենթարկվենք․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին (video) Մանրամասներ՝ ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am