Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ-ի հաղորդագրությունը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով քննչական խմբի քննիչները ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ:

Նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ՆԳՆ-ից և ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Մասնավորապես, Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ կատարել են ՓԲ ընկերության կանոնադրությամբ վերապահված՝ ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման լիազորությունների չարաշահում, որն արտահայտվել է ընկերության բնականոն գործունեության ապահովման իրական անհրաժեշտությունից չբխող չափերով վարկային միջոցների ներգրավմամբ և հետագայում ընկերության բաժնետերերին շահաբաժինների, ընկերության և դրա պատասխանատու անձանց հետ փոխկապակցված, ինչպես նաև այլ կազմակերպություններին փոխառություններ և կանխավճարներ անհիմն տրամադրելու մեջ, ինչի արդյունքում նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել, ինչպես նաև ներգրավված վարկային միջոցներից 2024-2025 թվականներին ՓԲ ընկերությունից ապօրինի եղանակով դուրս է բերվել ընդհանուր 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամ` որպես շահաբաժին տրամադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններին, որի արդյունքում ՓԲ ընկերությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերով՝ 36 մլրդ 981 մլն 660 հզր ՀՀ դրամի, 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամի և 4 մլրդ 445 մլն 950 հզր 995 ՀՀ դրամի (ընդհանուր՝ 64 մլրդ 585 մլն 780 հզր 24 ՀՀ դրամ) վնաս:

Այնուհետև, վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատալով՝ Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ փոխկապակցված մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներն առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները քաղաքացիաիրավական և կորպորատիվ հարաբերությունների շրջանակում շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով քողարկել են հափշտակված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, փոխակերպել և միախառնել են իրենց այլ եկամուտներին, այդպիսով թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք, կատարել են փողերի լվացում, այդպիսով փաստացի ստանալով հանցավոր օգուտ:

Նկարագրված արարքները կատարելու համար քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ անձանց ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Այսօրվանից մեկնարկում է համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը Սարսափելի մանրամասներ․ ովքե՞ր են երեկվա դաժան ավտովթարից մահшցածները (video) Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում Դատախազն առաջարկում է Գագիկ Ծառուկյանի կալանքը 3 ամսով երկարացնել (video) Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ․ Լևոն Քոչարյան Ինչպես է ԱԱԾ-ն ներխուժել Սամվել Կարապետյանին պատկանող հաստատություններ․ Գոհար Մելոյանը մանրամասնում է (video) Փաշինյանը թող իմանա՝ սա պայթելու է․ Սամվել Կարապետյանի տուն մտել են, որ․․․ Էլինար Վարդանյան (video) Սա Նիկոլ Փաշինյան-ԵՄ հարաբերության ճգնաժամի և «փակուղու» վկայություն է․ Հակոբ Բադալյան «Խելքները գդալով չե՛ն կերել»․ Փաշինյանը ու՞մ միջոցով է անցնելու կոնկրետ ճնշումների․ Աբովյան (video) Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ազատ քվե»-ն և «Անկախ դիտորդ»-ը ՇՏԱՊ․ Սրանք Սամվել Կարապետյանին տարան,Նարեկ Կարապետյանին էլ հնարավոր է ձերբակալեն․ Արմենակ Դանիելյան (video) Պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Եթե կրկին հարձակում տեղի ունենա, մեր պատասխանն ավելի մեծ մասշտաբի կլինի․ Խամենե Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ-ի հաղորդագրությունը Արա՛, դու ո՞վ ես, որ մենք քեզ ենթարկվենք․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին (video) Մանրամասներ՝ ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակի մասին Գագիկ Ծառուկյանին ծափերով դիմավորեցին դատարանում (video) «Տեներիֆեի» ֆուտբոլիստի մահվան գործով քննություն է սկսվել ԱԱԾ հատուկ ջոկատայինները տնից տարան Սամվել Կարապետյանին․ իրավիճակը լարված է (video) «Թշնամին վախդ բռնելա՛, չի ստացվելու մոտդ»․ Նարեկ Կարապետյանը հունից դուրս եկավ (video) Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ Իրավապահները մտել են «Տաշիր» առևտրի կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am