«Տեներիֆեի» ֆուտբոլիստի մահվան գործով քննություն է սկսվել

Իսպանական ֆուտբոլը ցնցած ողբերգական միջադեպից հետո «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն շարունակում է մնալ իրավապահների և մարզական հանրության ուշադրության կենտրոնում։ Իսպանիայի ազգային ոստիկանությունը պաշտոնական հետաքննություն է սկսել «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելի մահվան հանգամանքները պարզելու համար, իսկ համացանցում դարպասապահի անունից տարածված զղջման խոսքերը պաշտոնապես հերքվել են, տեղեկանում ենք armsport.am կայքից։

Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպման վերջնամասում։ 2։2 հաշվի պայմաններում Օվոնոն գնդակին տիրելու համար դուրս է եկել դարպասից և ամբողջ թափով բախվել դեպի գնդակը շտապող Դե Միգելին՝ ծնկով հարվածելով նրա կրծքավանդակին։ Հարձակվողն անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Թեև մարզադաշտում հերթապահող բժիշկներին հաջողվել է տեղում վերականգնել ֆուտբոլիստի սրտի աշխատանքը և նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, նոյեմբերի 3-ի առավոտյան գրանցվել է վերջինիս մահը։ Խաղի գլխավոր մրցավարն այդ դրվագում Օվոնոյին պատժել էր ուղիղ կարմիր քարտով, իսկ հանդիպումը դադարեցվել էր 108-րդ րոպեին։

Գործին արդեն միջամտել է Իսպանիայի ազգային ոստիկանության սպանությունների բաժինը, իսկ քննությունն անցել է դատական վերահսկողության ներքո։ Ինչպես հաղորդում է RTVE-ն, սա պարտադիր իրավական ընթացակարգ է ոչ բնական մահվան բոլոր դեպքերի համար և դեռևս չի ենթադրում, որ դարպասապահին քրեական մեղադրանք է առաջադրվել։

Կանարյան կղզիների գլխավոր դատախազ Խոսե Լուիս Սանչես-Խաուրեգին ընդգծել է, որ քրեական հետապնդման հեռանկարը բավականին բարդ է, քանի որ միջադեպը տեղի է ունեցել զուտ խաղային իրավիճակում։ Քննիչները նախ պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն մրցավարի արձանագրությունն ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի եզրակացությունը՝ պարզելու համար, թե արդյոք դարպասապահի գործողության մեջ եղել է դիտավորություն կամ ծայրահեղ անզգուշություն։

Մինչ իրավապահները քննում են իրավական կողմը, elDiario-ն հայտնում է, որ մարզական մասով Օվոնոյին սպառնում է 4-ից 12 խաղով որակազրկում։ Պատիժը կարող է կիրառվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի 102-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է խաղային դրվագում ծանր հետևանքների հանգեցրած վտանգավոր գործողություններին։

Ողբերգության ֆոնին սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել X-ում հրապարակված մի գրառում, որտեղ Օվոնոն իբր ներողություն էր խնդրում մահացած ֆուտբոլիստի ընտանիքից՝ կատարվածը որակելով որպես դժբախտ պատահար։ RTVE-ի փաստերի ստուգման ծառայությունն ու «Անդորրա» ակումբը, սակայն, պաշտոնապես հերքել են դրա իսկությունը։ Պարզվել է, որ գրառումը կատարվել է ֆան-էջի կողմից, որը ներկայացել է որպես դարպասապահի պաշտոնական հաշիվ, մինչդեռ Օվոնոյի իրական էջը 2024 թվականից ի վեր ակտիվ չէ։

Իրավիճակն այնքան է թեժացել, որ տուժել է նույն ազգանունը կրող մեկ այլ խաղացող՝ Միշել Օվոնոն։ Վերջինս ահազանգել է, որ օգտատերերը սխալմամբ իրեն են նույնականացնում «Անդորրայի» դարպասապահի հետ՝ անձնական նամակներով ուղարկելով բազմաթիվ սպառնալիքներ և ռասիստական վիրավորանքներ։

Կատարվածը ցնցել է ողջ եվրոպական ֆուտբոլը։ «Տեներիֆեն» և «Անդորրան» հանդես են եկել ցավակցական ուղերձներով։ Անդորրական ակումբի սեփականատեր, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն սոցցանցերում գրել է․ «Ամբողջ հոգով ցավում եմ։ Հանգչիր խաղաղությամբ, Խեսուս»։

Ցավակցություններին միացել են Լա Լիգան, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և տասնյակ ակումբներ։ «Տեներիֆեն» նաև հայտնել է, որ նոյեմբերի 7-ին հարազատ մարզադաշտում հատուկ հարգանքի տուրք կմատուցվի Խեսուս դե Միգելի հիշատակին։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ազատ քվե»-ն և «Անկախ դիտորդ»-ը ՇՏԱՊ․ Սրանք Սամվել Կարապետյանին տարան,Նարեկ Կարապետյանին էլ հնարավոր է ձերբակալեն․ Արմենակ Դանիելյան (video) Պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Եթե կրկին հարձակում տեղի ունենա, մեր պատասխանն ավելի մեծ մասշտաբի կլինի․ Խամենե Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ-ի հաղորդագրությունը Արա՛, դու ո՞վ ես, որ մենք քեզ ենթարկվենք․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին (video) Մանրամասներ՝ ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակի մասին Գագիկ Ծառուկյանին ծափերով դիմավորեցին դատարանում (video) «Տեներիֆեի» ֆուտբոլիստի մահվան գործով քննություն է սկսվել ԱԱԾ հատուկ ջոկատայինները տնից տարան Սամվել Կարապետյանին․ իրավիճակը լարված է (video) «Թշնամին վախդ բռնելա՛, չի ստացվելու մոտդ»․ Նարեկ Կարապետյանը հունից դուրս եկավ (video) Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ Իրավապահները մտել են «Տաշիր» առևտրի կենտրոն Բացառված չէ․ սրանք կարող են Սամվել Կարապետյանին նորից բանտարկել․ Դավիթ Ղազինյան (video) Վաճառականների սպասելիքները՝ հայ-թուրքական սահմանի բացումից Չինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Փաշինյանը գոռալով ասել է՝ լցնելու եմ ԱԱԾ պադվալները, որ․․․ Գառնիկ Դանիելյան (video) Ձայնագրություններ են հրապարակված․ Փաշինյանին էդ հարցը պետք է տալ․ Հայկ Մամիջանյան (video) Փաշինյանի կաբինետում կոնկրետ բան է գրվել․ Սուրեն Սուրենյանց (video) Սրբուհի Գալյանը «ղալաթ է անում»․ Էդգար Ղազարյանի կոպիտ պատասխանը (video) Ալիևի հերթական պահանջն են կատարում, բայց թող լա՛վ իմանան․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Կոլաբորանտ իշխանությունը սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող․ Սուրենյանց «Քննչականի նախագա՛հ, բա դու ինչի՞ չես կա*վում, քո ճակատին էլ դավաճան է գրված»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am