Վաճառականների սպասելիքները՝ հայ-թուրքական սահմանի բացումից

Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում հրապարակվել է «Իգդիրում վաճառականները ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը» վերնագրով նյութ, որտեղ առևտրականները թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում խոսում են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներից, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակման՝ Իգդիրի առևտրականները ցանկանում են, որ բացվի Ալիջան սահմանային անցակետը։ Առևտրականներից մեկը նշել է. «Թող մարդիկ Հայաստանից գան և գնումներ կատարեն, առևտրականներին էլ է աշխատանք պետք»։

Նրանք նշել են, որ տնտեսական դժվարություններ ունեն և ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը։ Իգդիրի բնակիչների խոսքով՝ անցակետի բացմամբ քաղաքում առևտուրը կաշխուժանա, և տնտեսական ակտիվությունը կաճի։

Իգդիրում բանջարեղենի և մրգի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկն էլ ասել է. «Հիմա բոլորը տուժողի կարգավիճակում են։ Մենք ուզում ենք, որ աշխատանք լինի, և առևտրականների դեմքին ժպիտ հայտնվի։ Թող անցակետը բացվի, Հայաստանից մարդիկ գան և գնումներ կատարեն։ Առևտրականներին աշխատելու հնարավորություն է պետք»։

Մեկ այլ վաճառական, ուշադրություն հրավիրելով Իգդիրում տիրող տնտեսական լճացմանը, ասել է. «Սահմանային անցակետի բացումը բոլորին կուրախացնի։ Նախիջևանի անցակետը բաց է, բայց այնտեղից էլ սպասվող աշխուժությունը չկա։ Երբ մարդիկ չեն գալիս, առևտրականներն էլ են տուժում։ Առևտրականների մեծ մասը փակում է խանութը։ Ժողովուրդը տուժում է։ Ոչ մի անցակետ բավարար չափով ակտիվ չէ։ Գոնե Հայաստանի հետ սահմանային անցակետին ուշադրություն դարձնեն, որպեսզի այստեղի առևտրականներն էլ մի փոքր թեթևացած շունչ քաշեն։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի հետ սահմանային անցակետը բացվի»։

Մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև Իգդիրի տնտեսության զարգացմանը՝ ասելով. «Եթե Հայաստանի հետ սահմանի անցակետը բացվի, դա մեզ համար շատ լավ կլինի։ Աշխատանք կլինի, առևտուրը կաշխուժանա։ Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն ու առևտրականները նույնպես կուրախանան։ Աղքատ ու կարիքավոր մարդիկ գոնե մի փոքր կհանգստանան»։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿ Կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ազատ քվե»-ն և «Անկախ դիտորդ»-ը ՇՏԱՊ․ Սրանք Սամվել Կարապետյանին տարան,Նարեկ Կարապետյանին էլ հնարավոր է ձերբակալեն․ Արմենակ Դանիելյան (video) Պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամ ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Եթե կրկին հարձակում տեղի ունենա, մեր պատասխանն ավելի մեծ մասշտաբի կլինի․ Խամենե Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿ-ի հաղորդագրությունը Արա՛, դու ո՞վ ես, որ մենք քեզ ենթարկվենք․ Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին (video) Մանրամասներ՝ ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակի մասին Գագիկ Ծառուկյանին ծափերով դիմավորեցին դատարանում (video) «Տեներիֆեի» ֆուտբոլիստի մահվան գործով քննություն է սկսվել ԱԱԾ հատուկ ջոկատայինները տնից տարան Սամվել Կարապետյանին․ իրավիճակը լարված է (video) «Թշնամին վախդ բռնելա՛, չի ստացվելու մոտդ»․ Նարեկ Կարապետյանը հունից դուրս եկավ (video) Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ Իրավապահները մտել են «Տաշիր» առևտրի կենտրոն Բացառված չէ․ սրանք կարող են Սամվել Կարապետյանին նորից բանտարկել․ Դավիթ Ղազինյան (video) Վաճառականների սպասելիքները՝ հայ-թուրքական սահմանի բացումից Չինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Փաշինյանը գոռալով ասել է՝ լցնելու եմ ԱԱԾ պադվալները, որ․․․ Գառնիկ Դանիելյան (video) Ձայնագրություններ են հրապարակված․ Փաշինյանին էդ հարցը պետք է տալ․ Հայկ Մամիջանյան (video) Փաշինյանի կաբինետում կոնկրետ բան է գրվել․ Սուրեն Սուրենյանց (video) Սրբուհի Գալյանը «ղալաթ է անում»․ Էդգար Ղազարյանի կոպիտ պատասխանը (video) Ալիևի հերթական պահանջն են կատարում, բայց թող լա՛վ իմանան․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Կոլաբորանտ իշխանությունը սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող․ Սուրենյանց «Քննչականի նախագա՛հ, բա դու ինչի՞ չես կա*վում, քո ճակատին էլ դավաճան է գրված»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am