Երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներիցնույնպես ստացել է 350.000-ականՀՀ դրամ կաշառք:

Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով:

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվելկաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվելևս 6 անձի:

Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլնդրամ գումարն առգրավվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ալիևի հերթական պահանջն են կատարում, բայց թող լա՛վ իմանան․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Կոլաբորանտ իշխանությունը սեփական ընդդիմության հետ այլ լեզվով խոսել պարզապես չի կարող․ Սուրենյանց «Քննչականի նախագա՛հ, բա դու ինչի՞ չես կա*վում, քո ճակատին էլ դավաճան է գրված»․ Նարե Սոսե (video) Որպես Միչիգանի հաջորդ սենատոր՝ հանդես կգամ հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության օգտին Դա շատ վա՛տ է․ Փաշինյանն է անգամ դրա մասին խոսել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Իրանը չորս երկրի նավերին ազատել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումներից Երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջ Եվրոպական երկրներին կործանում է սպառնում. Թրամփ «Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ՝ Արփինե Սարգսյանի արձագանքից» (video) Նարեկ Կարապետյանը Էրմիտաժու՞մ է ապրում, հարկերով խուզարկում եք, չե՛ք ավարտում․ Մանուկյանը՝ նախարարին (video) Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականությո՞ւն, թե՞ պատմական հիշողություն Պահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարություն Ջրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր ԱՄՆ-ում ընտրողների որոշման վրա ազդել է սոցիալ-տնտեսական իրավիճակը. Վերլուծաբան Բացառապես քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել. Վարդևանյանը՝ խուզարկությունների մասին Կեղծե՛լ եք, դուք կեղծե՛լ եք․ Գեղամ Մանուկյանի կոշտ արձագանքը Արփինե Սարգսյանին (video) Վթարային ջրանջատում Արմավիրում և Կոտայքում Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում. «Ուժեղ Հայաստան» «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը նկարներ ցույց տվեց Արփինե Սարգսյանին․․․ ՆԳ նախարարի արձագանքը (video) ԱԱԾ-ն Փաշինյանը գործի է դրել․․․ ճնշումները նոր թափ են ստանում․ Մամիկոն Ասլանյան (video) Ցրտահարություն է սպասվում Միամիտնե՛ր, ձեր այս քայլերով ոչնչի չե՛ք հասնելու․․․ սպասեք․․․ (video) ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցնում հանրապետականներից Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս համոզելու․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ինչու՞ եք այստեղ, դուք պետք է հրաժարական տված լինեիք․ Էդգար Ղազարյանը՝ ՆԳ նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am