32-ամյա կալանավորը 50 օր է՝ հացադուլի մեջ է․ անչափահաս 3 երեխաների հայրն ունի առողջական խնդիրներ

Մոտ մեկ տարի առաջ՝ հուլիսի 11-ին, տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով կալանավորված  32-ամյա Աշոտ Բադալյանի քույրը դիմում է լրատվամիջոցներին՝ խնդրելով բարձրաձայնել եղբոր գործի և ընտանիքի համար ստեղծված ծանր իրավիճակի հարցը, հայտնում է Shamshyan.com-ը։

Քրոջ փոխանցմամբ՝ եղբայրն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և շուրջ 50 օր է՝ հացադուլի մեջ է։ Նա շարունակում է պնդել, որ եղբոր նկատմամբ առաջադրված մեղադրանքի հոդվածը չի համապատասխանում տեղի ունեցածի իրական հանգամանքներին, քանի որ, իրենց համոզմամբ, դեպքը դիտավորությամբ չի կատարվել։

Քրոջ խոսքով՝ միջադեպի ժամանակ եղբայրը փորձել է պաշտպանել ընտանիքին։ Նա պնդում է, որ եղբայրը որևէ մեկին վնասելու դիտավորություն չի ունեցել։

Ընտանիքի անդամի փոխանցմամբ՝ տղամարդն ունի երեք անչափահաս երեխա, որոնց խնամքի և դաստիարակության հարցում ընտանիքն այժմ լուրջ դժվարությունների առաջ է կանգնած։ Երեխաներից մեկն ունի աուտիզմ և հատուկ խնամքի կարիք։

«Մեր խնդրանքն այն է, որ փոխեն մեղադրանքի հոդվածը, քանի որ, մեր համոզմամբ, եղբայրս դիտավորությամբ չի գործել։ Խնդրում ենք նաև, որ կալանքը փոխարինեն տնային կալանքով, որպեսզի նա կարողանա տանը գտնվել, բուժվել և իր երեխաների կողքին լինել։ Երեք անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը հատուկ խնամքի կարիք ունի։ Ընտանիքի վիճակը շատ ծանր է։ Արդեն շուրջ 50 օր է՝ եղբայրս հացադուլի մեջ է։ Խնդրում ենք, որ մեր ձայնը լսելի դարձնեն»,– նշել է տղամարդու քույրը։

Քույրը հույս է հայտնում, որ իրավասու մարմինները կարձագանքեն իրենց բարձրացրած խնդրին, կվերանայեն եղբոր նկատմամբ առաջադրված մեղադրանքի իրավական գնահատականը և կքննարկեն կալանքը տնային կալանքով փոխարինելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև նրա առողջական վիճակն ու երեք անչափահաս երեխաների առկայությունը։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Պահանջում ենք ազատ արձակել կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործերով հետապնդվող բոլոր անձանց․ հայտարարություն Ջրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր ԱՄՆ-ում ընտրողների որոշման վրա ազդել է սոցիալ-տնտեսական իրավիճակը. Վերլուծաբան Բացառապես քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել. Վարդևանյանը՝ խուզարկությունների մասին Կեղծե՛լ եք, դուք կեղծե՛լ եք․ Գեղամ Մանուկյանի կոշտ արձագանքը Արփինե Սարգսյանին (video) Վթարային ջրանջատում Արմավիրում և Կոտայքում Փաշինյանը խուճապի մեջ է, քանի որ պարտվում է Ալիևի սահմանադրությունն ընդունելու հարցում. «Ուժեղ Հայաստան» «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը նկարներ ցույց տվեց Արփինե Սարգսյանին․․․ ՆԳ նախարարի արձագանքը (video) ԱԱԾ-ն Փաշինյանը գործի է դրել․․․ ճնշումները նոր թափ են ստանում․ Մամիկոն Ասլանյան (video) Ցրտահարություն է սպասվում Միամիտնե՛ր, ձեր այս քայլերով ոչնչի չե՛ք հասնելու․․․ սպասեք․․․ (video) ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցնում հանրապետականներից Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս համոզելու․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ինչու՞ եք այստեղ, դուք պետք է հրաժարական տված լինեիք․ Էդգար Ղազարյանը՝ ՆԳ նախարարին (video) Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունն ավարտվել է 32-ամյա կալանավորը 50 օր է՝ հացադուլի մեջ է․ անչափահաս 3 երեխաների հայրն ունի առողջական խնդիրներ Փաշինյանի համար վատ լուր ունեմ․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին սպասարկող «Mercedes»-ը անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնի Ողբերգական վթար՝ Ուշիի ոլորաններում․ ո՞վ էր մեղավոր Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հերթական պատվերն է իջեցրել․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Փոքր երեխես ուրախացել էր, երբ դիմակավորված ԱԱԾ-ն մտավ մեր տուն․ Նարեկ Կարապետյան (video) Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով Նարեկ Կարապետյանի երեխայի համակարգիչն են առգրավվել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am