Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորների կենսագրություններն ու ունեցվածքը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն է։ Ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել մինչեւ խորհրդարան հասնելը, որտեղ է աշխատել եւ, ամենակարեւորը, ի՞նչ ունեցվածք ու դրամական միջոցներ է հայտարարագրել պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է պատգամավորի կենսագրությունն ու ներկայացրած հայտարարագիրը:

Հասմիկ Ենգոյանը ծնվել է 1976 թվականի մայիսի 24-ին Երեւանում։ 1998 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2003 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր, որը ստացել է 2020 թվականին։

Ենգոյանը 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2017 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում, իսկ 2023 թվականից՝ Պետական կառավարման ակադեմիայում։ Տարբեր տարիների աշխատել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի իրավական հարցերով խորհրդական, եղել է ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրոպական ինտեգրման վարչության ավագ դատախազ, ապա՝ վարչության պետ։ 2007-2012 թվականներին Սահմանադրական դատարանում ներկայացրել է գլխավոր դատախազին։

2013-2017 թվականներին ղեկավարել է կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի գնումների բողոքարկման եւ իրավական խորհրդատվության բաժինը։ 2017-2026 թվականներին եղել է «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ եւ փաստաբան, իսկ 2026 թվականի մայիսից օգոստոսը՝ «Տենդերիում լեգալ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն։ Նա նաեւ միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ Համաշխարհային բանկի խմբի ծրագրերի ազգային փորձագետ է։ Ենգոյանը ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաեւ դասագրքերի եւ մենագրությունների համահեղինակ։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրից պարզեց, որ Հասմիկ Ենգոյանը Երեւանում ունի երկու անշարժ գույք՝ բնակարան եւ ավտոկայանատեղի։ Երկուսն էլ նրա միանձնյա սեփականությունն են։ Գույքերը ձեռք է բերել 2023 թվականի մայիսի 11-ին՝ նվիրատվությամբ։

Տրանսպորտային միջոց․

Հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը 2019 թվականի արտադրության «Nissan» մակնիշի մարդատար ավտոմեքենա ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մեքենան նա ձեռք է բերել 2025 թվականի հունիսի 2-ին՝ գնման եղանակով։

Եկամուտներ
Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 3 մլն 582 հազար 267 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց եկամուտների աղբյուրները եւ պարզեց, որ 600 հազար դրամը ստացվել է «Տենդերիում» ընկերությունից՝ վարձակալության դիմաց, իսկ 1 մլն 72 հազար 798 դրամը՝ Վահե Բաբայան Հենրիկից՝ որպես այլ եկամուտ։
«Տենդերիում լեգալ գրուպ» ընկերությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 311 հազար 360 դրամ, «Գեովայբ» ընկերությունից՝ քաղաքացիաիրավական պայմանագրով 195 հազար 500 դրամ, իսկ «Գնումների աջակցման կենտրոնից»՝ 360 հազար դրամ աշխատավարձ։

ԵՊՀ-ից նրա ստացած աշխատավարձը կազմել է 988 հազար 9 դրամ։ Ռուս-հայկական համալսարանից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է 11 հազար 100 դրամ, իսկ Պետական կառավարման ակադեմիայից՝ 43 հազար 500 դրամ։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ պատգամավորի եկամուտները ձեւավորվել են մի քանի աշխատավայրերից, վարձակալությունից եւ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված վճարումներից։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները հայտարարագրի համաձայն կազմել են 10 հազար 770 դրամ, 1 մլն 299 հազար 623 դրամ, 5 հազար 145 ԱՄՆ դոլար եւ 2 հազար 931 եվրո։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն 500 հազար դրամ, 33 հազար ԱՄՆ դոլար եւ 6 հազար եվրո։

Հայտարարագրում բաժնային կամ այլ ներդրումների, արժեթղթերի, հանձնված փոխառությունների, բանկային ավանդների, կրիպտոակտիվների եւ 4 մլն դրամը գերազանցող այլ թանկարժեք գույքի վերաբերյալ տվյալներ չկան։ Նշված չեն նաեւ ստացված վարկերի եւ փոխառությունների մնացորդներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով Նարեկ Կարապետյանի երեխայի համակարգիչն են առգրավվել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում (video) Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Ուշիի ոլորաններում ողբերգական վթարի դեպքով քրվարույթ է հարուցվել Կարեն Կարապետյանը ևս Սամվել Կարապետյանի տան մոտ է․․․ ի՞նչ վիճակ է այնտեղ (video) Դեմոկրատները մեծամասնություն ստացան. հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը ամուսիններ էին և իրենց 18–ամյա որդին ԱԱԾ ծառայողները հատուկ փաթեթի շրջանակու՞մ են մտել Սամվել Կարապետյանի տուն․ Արամ Վարդևանյան (video) Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է «Վարչաբենդի» պարային խմբով էլի համերգներ ունե՞ք․ ինչպես Ղազարյանի խոսքից «վիրավորվեց» Ավանեսյանը (video) ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է Քննչական կոմիտեն 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի տանը (video) Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում. «Հորքուրի գանձերն» ու պետական բյուջեն (video) Ռուսաստանի բանակը հարվածներ է հասցրել Կիևի և Ժիտոմիրի մարզերի 2 էլեկտրական ենթակայանի Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում չորս նավթատարի պայթյունի մասին Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am