«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին այդ գումարն ավելի պակաս էր շուրջ 542 միլիոն, 2024-ին՝ արդեն 603 մլն, 2026-ին՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն պետության վրա վարչապետի, նրա ընտանիքի ծախսն անշեղորեն աճում է:

Ստացվում է, որ Կառավարական դաչաներում ապրողների կեցության վրա օրական ծախսվում է ավելի քան 1.7 մլն դրամ, կամ մոտ 5 հազար դոլար։ Այս միջոցները ծախսվում են բարձրաստիճան պաշտոնատար 4 անձի եւ նրանց ընտանիքների վրա` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան եւ Սուրեն Պապիկյան: Այս գումարի մեջ են մտնում Կոնդի առանձնատների եւ տարածքի պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գումարները։

Բայց պարզվում է՝ հոգում են այս ընտանիքների բոլոր ծախսերը սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային պարագաներից, մինչեւ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: Մենք գրել էինք, որ կոնկրետ գեղեցկության սրահ կա, որից օգտվում են Փաշինյանի ընտանիքի կին անդամները, ապա «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում են այդ սալոնին, ինչը հետագայում հաստատել էր նաեւ կառավարության աշխատակազմը գրավոր պատասխանելով մեր հարցին:

Ասել էին, որ ամսվա վերջում վարչապետն ինչ որ գումար է իր աշխատավարձից փոխանցում ՊՈԱԿ-ի հաշվին, որից էլ կատարվում են այդ փոխանցումները, ինչը եւս օրենքի խախտում է: Պետությունը շատ բարձր աշխատավարձ է վճարում վարչապետին ու մյուս պաշտոնյաներին, որ նրանց իրենց գրպանից ուղիղ հոգան իրեն կարիքները, այլ ոչ թե պետական փողն ու սեփական փողը խառնեն իրար:

Մենք փորձեցինք պարզել, թե, օրինակ, ինչքան գումար է կազմում նշված գեղեցության սրահի ծառայություններից օգտվելը, որտեղ սպասարկվում են վարչապետի ընտանիքի անդամները։

Զանգահարեցինք նշված սալոն եւ տեղեկացանք, որ այն Երեւանի մասշտաբով ամենաթանկ ծառայություններն է մատուցում մատնահարդարումը գելլաքով սկսվում է 13 հազար դրամից, ոտնահարդարումը KART խնամքի միջոցով արժեքը սկսվում է 20 հազար դրամից։ Ծառայությունները մատուցվում են VIP սենյակում, որից օգտվելու համար անհրաժեշտ է գոնե 2 օր շուտ զանգահարել տեղ ամրագրել։

Հարցին՝ փոխանցումով աշխատո՞ւմ են, սրահի աշխատակիցը պատասխանեց․ «Այդ դեպքում նախապես պետք է ասել, մեր հաշվապահը հաշիվը գրի Ձեր մոտենալուց առաջ, փոխանցումը արվի, մոտենաք կսպասարկենք»։

Ամսվա մեջ եթե 2-3 անգամ այս ծառայություններից օգտվեն Փաշինյանի երեք աղջիկները եւ կինը, կարող եք հաշվել, թե որքան է նստում հանրության վրա միայն այս ընտանիքի կանացի հատվածի մատնահարդարումն ու ոտնահարդարումը: Մոտավոր հաշվարկներով դա կազմում է մոտ հազար դոլարին համարժեք գումար:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ» Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ «Ժողովուրդ» Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում» Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր Թրամփը հայտարարել է Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Փարիզում գիտաժողով է անցկացվել՝ նվիրված ֆրանսիական «Pro Armenia» հանդեսին և հայասիրական շարժմանը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Իրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվել «Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցների հետ գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է․ Քեյն Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդը Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքով միջուկային զենքի դերի մեծացման մասին Վանաձորում հարևանների վիճшբանությունն ավարտվել է մասնակիցներից մեկի մшհվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա․ Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am