Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ավարտվել են նաեւ բուհերի հեռակա ուսուցման միասնական քննությունները, ու հայտնի են ընդունելության արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին գերակա ագրարային 14 մասնագիտության գծով կառավարությունը հատկացրել էր 662 տեղ: Միասնական ընդունելության քննությունների արդյունքում համալսարան է ընդունվել ընդամենը 10 դիմորդ, այսինքն` համալրվել է հատկացված տեղերի 1,5 տոկոսը: Գերակա 14 մասնագիտությունից 4-ում ուսանող ընդհանրապես չի ընդունվել, 3-ում ընդունվել է մեկական, իսկ 2-ում՝ երկուական դիմորդ:
Եվ սա Ագրարային համալսարանի ռեկտորի եւ նրա աշխատակազմի աշխատանքի «որակի» մասին է խոսում:
