Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը ներկուսակցական ընտրությունների ընթացքում խախտումների կասկածների պատճառով հեռացվել էր ՔՊ նախընտրական ցուցակից, այսօր ակտիվորեն ներգրավված է Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի առաջմղման գործընթացում։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մարտին գրել էր Դանիելյանի՝ ՔՊ ցուցակից հեռացման մասին։ Ըստ մեր տեղեկությունների՝ նրա դեմ բողոք էր ներկայացրել ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը՝ պնդելով, որ Դանիելյանը հեռախոսով խնդրել է ներկուսակցական ընտրությունների պատվիրակներից մեկին իրեն ընտրել։

Կուսակցության ներսում այդ հանգամանքը դիտարկվել էր որպես քարոզչության արգելքի խախտում։ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել էր, և նա չմասնակցեց ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու։

Սակայն կուսակցական ցուցակից հեռացումը չխանգարեց Դանիելյանին շարունակել ակտիվ կուսակցական գործունեությունը։ Մեր տեղեկություններով՝ այժմ նա ամենուր ներկայացնում է ՔՊ-ի՝ Կապանի համայնքապետի թեկնածու Նարեկ Բաբայանին՝ դառնալով նրա առաջմղման ակտիվ մասնակից։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Դանիելյանը Կապանում է հիմա «շրջագայում», փակ ու բաց հանդիպումներում ներկայացնում է Նարեկ Բաբայանին։ Իշխանությունները ներքին վստահություն արդեն ունեն, որ Բաբայանը չի կարողանալու հաղթանակ ապահովվել, ու քարոզ իրականացնողը ևս Կապանում ռեյտինգ չունի։

Կապանում ՔՊ-ի քաղաքական հաշվարկներն ու Դանիելյանի դերակատարությունը դեռևս սպասում են իրենց պատասխաններին։

Իսկ Դանիելյանի հաշվարկն այն է, որ Նարեկ Բաբայանի ընտրվելու դեպքում ինքը ևս կարողանա նոր պաշտոն ստանալ»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ» Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ «Ժողովուրդ» Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում» Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր Թրամփը հայտարարել է Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Փարիզում գիտաժողով է անցկացվել՝ նվիրված ֆրանսիական «Pro Armenia» հանդեսին և հայասիրական շարժմանը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Իրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվել «Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցների հետ գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է․ Քեյն Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդը Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքով միջուկային զենքի դերի մեծացման մասին Վանաձորում հարևանների վիճшբանությունն ավարտվել է մասնակիցներից մեկի մшհվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա․ Զելենսկի Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային 127 միլիարդ եվրո է արժեցել. ֆոն դեր Լյայեն Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am