«Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցների հետ գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է․ Քեյն

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող և «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը պատմել է, թե արդյոք մրցանակաբաշխության ժամանակ հասցրել է զրուցել «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» աստղեր Լամին Յամալի և Կիլիան Մբապեի հետ, ինչպես նաև կիսվել է իսպանական ֆուտբոլի մասին իր տպավորություններով։

 

Պատասխանելով հարցին, թե արդյոք շփվել է Մբապեի կամ Յամալի հետ և կցանկանա՞ր արդյոք ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում, անգլիացի ռմբարկուն նշել է․

«Ո՛չ, չհասցրի, քանի որ երեկոն բավականին խառնաշփոթ ստացվեց։ Ամեն ինչ շատ երկար տևեց, և իմ ելույթից հետո բոլորն ուղղակի ցանկանում էին օր առաջ տուն վերադառնալ։

Իսպանական ֆուտբոլը հսկայական դեր է խաղացել իմ կյանքում։ Մանկությանս տարիներին հետևում էի Իսպանիայի հավաքականի ելույթներին, երբ նրանք նվաճում էին աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների տիտղոսները․ ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում նրանց։

Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանում «Բարսելոնայի» ու «Ռեալի» դիմակայություններին հետևելը բարձրագույն մակարդակի ֆուտբոլային վայելք էր։ Սակայն ես երբեք չեմ ունեցել այնտեղ խաղալու հնարավորություն․ երկար տարիներ անցկացրի «Տոտենհեմում» և երջանիկ էի այնտեղ։ Իսկ երբ հնարավորություն ստեղծվեց տեղափոխվել «Բավարիա», որոշեցի օգտվել այդ շանսից։ Իհարկե, հիանալի կլիներ հանդես գալ Լա Լիգայում և ուժերս չափել նման ֆուտբոլիստների հետ, բայց կարիերայում յուրաքանչյուրն ունի իր ուրույն ճանապարհը»,– Քեյնի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։

Հատկանշական է, որ Քեյնը վերջերս խոսել է նաև «Բավարիայում» իր ապագայի և կարիերայի գլխավոր նպատակների մասին։ Անգլիացի հարձակվողը հայտնել է, որ առաջիկա օրերին պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։

Քեյնը նաև խոստովանել է, որ պատրաստ կլիներ «Ոսկե գնդակը» փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ՝ ընդգծելով թիմային հաջողությունների կարևորությունը։

«Միշտ ասել եմ, որ թիմային հաղթանակներն են մեր խաղալու հիմնական պատճառը։ «Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցներիդ հետ միասին գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է»,– նշել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ Քեյնը 2023 թվականին է «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա»։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է մյունխենյան թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ տարբեր մրցաշարերում անցկացրած 155 խաղում հեղինակելով 152 գոլ։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Որ ընդդիմադիր ուժերն են ներկա արտակարգ հանդիպմանը Հանդիպում՝ Սամվել Կարապետյանի տանը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Պուտինը Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Ուշիի աղետաբեր վթարը․ գյուղերում սգում են 9 զոհերի մահը․ ինչպես եղավ, և ով էր հիմնական մեղավորը Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Արթուր Դանիելյանի խափանման միջոցի դեմ բողոքը մերժվել է․ «Ադեկվատ» միաբանության անդամ «Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի Երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Զելենսկին Մելանյա Թրամփին կպարգևատրի Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով Որոշվել է ամբողջությամբ չեղարկել Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին ՔՊ-ին անհրաժեշտ է ԱԺ-ում ստանալ ադրբեջանահաճո հանրաքվե իրականացնելու համար ընդդիմության ձայները Գագիկ Ծառուկյանը դատարանում հուզվեց՝ մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի մասին խոսելիս (video) «Սամվե՛լ, Սամվե՛լ․․․»․ Թմբուկներով հարվածներ, վանկարկումներ․․․ Կարապետյանի աջակիցների ակցիան (video) Վախեցած Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյանի ժպիտով պատասխանը ստացար․ Արեգա Հովսեփյան (video) ՔՊ-ի հետ կպայմանավորվեմ մի բան. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Հենց նոր խայտառակություն տեսանք․ մինչև ատամները զինված ԱԱԾ-ն այստեղ էր, որ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Լարված խոսակցություն լրագրողի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև (video) Փաշինյանը երեկ Բրյուսելում հայտարարել է՝ գնում է նոր սրման․ ՌԴ-ի հետ էլ փչացրեց ամեն ինչ․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am