Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդը
Այս կիրակի Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից․
«Մի՛ վախեցիր, միայն հավատա՛» (Ղուկ. Ը 50)։
Սիրելի՛ հավատացյալներ,
Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը՝ ընդառաջ եկեղեցու ծխական համայնքի և հոգևոր հովվի հրավերի։
Սիրով հրավիրում ենք ձեզ՝ միասնական աղոթքով մասնակցելու առաջնորդական Սուրբ Պատարագին և ունկնդրելու Ռուբեն Սրբազանի պատգամը։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին»։
