«Փաստ» թերթը գրում է. ««Փաստն» իր նախորդ համարներում անդրադարձել էր «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին: «2017 թվականի դեկտեմբերին «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ–ի ղեկավար Արմեն Եփրեմյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ասելով, որ հաղորդման կազմակերպիչները քաղաքացիներից խաբեությամբ գումարներ են գանձում: Դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվել է 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Այս պահին գործը նախաքննության փուլում է»,- «Փաստ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա հայտնեց, որ մեկ այլ քաղաքացու կողմից ևս ահազանգ կա. «Նա դիմել է հունվարի 27-ին: Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը