Ընդդիմության ղեկավարներին կալանավորելուց հետո իշխանությունն ինքն է պատրաստվում փողոցային պայքարի. «Հրապարակ»

Ընդունենք, ինչպես Սրբուհի Գալյանն է ասում, թե ժողովրդավարական է, երբ Փաշինյանը հայտարարում է․
«Եթե տեսնեմ, որ քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ կառավարական կաբինետներում հարց լուծելու հնարավորություն չկա, ես ինքս, որպես ՀՀ քաղաքացի և որպես վարչապետ, դուրս կգամ փողոց, ժողովրդին կկանչեմ փողոց և փողոցում կլուծեմ այդ հարցերը»։ Գրում է «Հրապարակ»-ը:

Բայց եկեք հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև ռիսկային գործոնը։ Միայն ժողովրդավարության տեսանկյունից այս հայտարարությունը գնահատելը բավարար չէ։ Երբ երկրի ղեկավարությունն ու ընդդիմությունը նույն ժամանակահատվածում իրենց համակիրներին փողոց են հրավիրում, ստեղծվում է քաղաքական բևեռացման վտանգավոր իրավիճակ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների։ Փաշինյանը կամ Գալյանը պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսի բախումների և լարվածության ռիսկ է պարունակում նման իրավիճակը, և որքանո՞վ այն կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը։

Առավել ևս, երբ փողոց դուրս գալու և հարցերը փողոցում լուծելու պատրաստակամություն է հայտնում գործող գործադիր իշխանության ղեկավարը, որն իր ձեռքում ունի պետական կառավարման բոլոր լծակները։ Իշխանությունից, ի վերջո, ակնկալվում է ոչ թե փողոցային պայքարի նախաձեռնում, այլ խնդիրների իրավական և ինստիտուցիոնալ լուծում։

Բայց այստեղ կա մի հանգամանք, որի մասին Փաշինյանն ու Գալյանը կարծես թե չեն ցանկանում խոսել։ Փաշինյանը ժողովրդին փողոց է հրավիրում այն պայմաններում, երբ ընդդիմության մի շարք ղեկավարներ կալանավորված են։ Վաղո՞ւց էր դրան նախապատրաստվում։ Այսինքն՝ մի կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչները զրկված են քաղաքական պայքարին լիարժեք մասնակցելու հնարավորությունից, մյուս կողմից՝ իշխանության ղեկավարը հայտարարում է, որ ինքն էլ կարող է փողոց դուրս գալ։

Եվ ի՞նչ է ստացվում․ ընդդիմությանն ու նրա ղեկավարներին կալանավորելուց հետո իշխանությունն ինքն է պատրաստվում փողոցային պայքարի։ Իսկ եթե փողոցում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա հետևանքների համար։ Եվ ո՞վ է վերահսկելու այն մարդկանց, որոնք ձեզ հետ չեն, չեն կիսում ձեր հայացքները և պարտավոր էլ չեն կիսել։
Ժողովրդավարությունը միայն փողոց դուրս գալու իրավունքը չէ։ Այն նաև իշխանության պատասխանատվությունն է՝ թույլ չտալու, որ քաղաքական հակասությունները վերածվեն բախումների։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքով միջուկային զենքի դերի մեծացման մասին Վանաձորում հարևանների վիճшբանությունն ավարտվել է մասնակիցներից մեկի մшհվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա․ Զելենսկի Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային 127 միլիարդ եվրո է արժեցել. ֆոն դեր Լյայեն Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի Թրամփը հայտարարել է 2026 թվականի վերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության դադարեցման մասին Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսություն վաղ, թե ուշ ծավալվելու է․ Պեսկով Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ Կուբան կարող է լինել հաջորդ թիրшխը Իրանից հետո․ Լուկաշենկո ԱՄՆ-ի արձագանքը Իրանի օրինական իրավունքներին և պահանջներին համոզիչ չէր․ Ռեզաի ԱՄՆ-ն շարունակում է Կիևին զինшմթերք մատակարարել եվրոպական երկրների միջոցով․ Թրամփ Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLur Ընդդիմության ղեկավարներին կալանավորելուց հետո իշխանությունն ինքն է պատրաստվում փողոցային պայքարի. «Հրապարակ» Ինչ է հայտնել Շաքի մտած ադրբեջանցու «պաշտպան» ՔԿ նախագահը Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայկ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն ՔԿ նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ Պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ». քաղաքագետ Երբ ազգային բաղադրիչի ոչնչացումը դառնում է պետական քաղաքականություն. Արման Աբովյան ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի. Մասադիկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am