Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ»։ Ընդ որում՝ Հայաստանի հաղթանակը չի՛ նշանակում պատերազմ, որովհետև եթե երեկ պետությունների հաղթանակները հատկապես պատերազմներով էր հնարավոր, ապա վաղը հաղթանակների հիմնական մրցասպարեզը լինելու է այլ հարթություններում, և այդ հարթություններն են որոշելու տվյալ պետության տեղն ու դերը այս արևի տակ։
Իսկ արդյո՞ք օբյեկտիվ իրականության մեջ դա հնարավոր է։ Արդյո՞ք մեր դեմ վարվող նարատիվային պատերազմի ազդեցությամբ ինքն իրեն քաղաքական սուիցիդի ենթարկող ժողովուրդն ի վիճակի է կերտել ու գործադրել «Հայաստանի հաղթանակի նախագիծ»։
Ես կարծում եմ այո՛, կարող է, պայմանով, որ կարողանան առաջ գալ նոր էլիտաներ, որոնք իրենց վրա չե՛ն կրում անցյալի բացասականը, ներկայի կոլաբորացիոնիզմը, այլ գալիս են ապագայից, կառչելով ո՛չ թե անցյալի նեգատիվից և ներկայի ինքնահրաժարումից, այլ ապագայի տեսիլքից․․․»:
