Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից փոփոխվող աշխարհակարգի բնորոշ գծերից մեկը։ Բավական է միայն ուշադրություն դարձնել երեք հակամարտությունների, որոնք ներկայումս գտնվում են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ Իրանի, Եմենի և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Դրանք բոլորն էլ խորը արմատներ ունեն. յուրաքանչյուրին նախորդել է ավելի քան տասնամյակ տևած քաղաքական հակադրություն, սակայն դրանք դեռևս հեռու են կարգավորումից։ Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում

Ըստ լրատվամիջոցների՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։

Ենթադրյալ թիրախների թվում կարող են լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող օբյեկտները, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանները, ինչպես նաև Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Նման գործողությունը կդառնա վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի վրա իրականացված երրորդ հարձակումը։ Իր հերթին, Իրանն անկասկած կպատասխանի՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին, Իսրայելում գտնվող թիրախներին, ինչպես նաև առևտրային նավագնացությանը։

Ուշագրավ է, որ զուգահեռաբար դիվանագիտական ջանքեր են գործադրվում՝ կանխելու ռազմական գործողությունների նոր փուլը, սակայն կողմերի միջև առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները կարծես պահպանվում են։ Իրանը ձգտում է պահպանել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, իսկ ԱՄՆ շարունակում է մտահոգություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ուստի, նոր ռազմական առճակատման վտանգը պահպանվում է։

Զուգահեռաբար, Եմենում իրավիճակը շարունակում է սրվել։ Վերջին օրերին կառավարական ուժերի և հուսիների միջև բախումներն ավելի են ինտենսիվացել։ Սաուդյան ավիացիան բազմաթիվ հարվածներ է հասցրել հուսիների դիրքերին՝ փորձելով դուրս մղել նրանց առափնյա շրջաններից, որտեղից նրանք հարձակումներ են գործում Կարմիր ծովում գտնվող բեռնատար նավերի վրա։ Այս պահին ոչինչ չի վկայում այն մասին, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը կնվազի։ Ընդհակառակը, առաջիկա շաբաթների ընթացքում հակամարտությունը կարող է նոր թափով բորբոքվել: Թաիզ քաղաքի պաշարումը, հավանաբար ավելի կխստանա, իսկ հուսիները կարող են հարձակում սկսել նաև Ադենի ուղղությամբ։

Ցավոք, պատերազմն արդեն հանգեցրել է հումանիտար աղետի։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ընդամենը մեկ ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում մոտ 300000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Միաժամանակ՝ շուրջ 20 միլիոն բնակիչ կանգնած է սովի վտանգի առջև։ Քանի որ հակամարտության գոտին ընդլայնվում է, քաղաքացիական բնակչության վիճակն է՛լ ավելի կվատթարանա։

Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական գործողություններն արդեն հինգերորդ տարին է, ինչ շարունակվում են՝ առանց թուլանալու որևէ նշանի։ Ըստ որոշ գնահատականների՝ Ուկրաինան ունեցել է շուրջ 500000 կորուստ, այդ թվում՝ մոտ 150000 զոհ։ Վերջերս հակամարտության բնույթը սկսել է փոխվել. կողմերն ավելի հաճախ են դիմում հեռահար հարվածների։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թիրախավորում են Ուկրաինայի ռազմական նշանակության ենթակառուցվածքները, իսկ ուկրաինական ուժերը համակարգված կերպով հարվածում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտին՝ որոնք կարևոր դեր են խաղում ռուսական տնտեսության համար։

Հաշվի առնելով մարդկային կորուստներն ու ավերածությունները՝ այս փուլում ողջամիտ ռազմավարությունը պետք է առաջնահերթ կերպով ուղղված լինի հրադադարի հաստատմանը, այլ ոչ թե ռազմական գործողությունների վերսկսմանը կամ համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերին։ Ռազմական գործողությունների շարունակումը, գրեթե անկասկած, միայն կխորացնի կողմերի անզիջում դիրքորոշումը։ Ուստի, ներկա պահին օգտակար միջանկյալ քայլ կլիներ մի շարք համաձայնությունների ձեռքբերումը, որոնք ուղղված կլինեն մարտական գործողությունների դադարեցմանը կամ ծավալների կրճատմանը։ Սա կնպաստի վստահության ձևավորմանը և կարող է հիմք ստեղծել հետագա դիվանագիտական առաջընթացի համար։

Հաշվի առնելով այս հակամարտություններից յուրաքանչյուրում էսկալացիայի բարձր ռիսկը՝ ժամանակն է, որպեսզի առանցքային պետություններն ու միջազգային կազմակերպությունները դուրս գան ստվերից, ավելի ակտիվորեն ներգրավվեն իրավիճակի մեջ և առաջարկեն նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ՝ ռազմական գործողությունների դադարեցման հասնելու համար։

Վստահ եմ, որ հեռատես քաղաքական առաջնորդները կառաջարկեն համապատասխանաբար ընդունելի տարբերակներ։ Այնուամենայնիվ, գործել է պետք առանց հապաղելու. եթե իրավիճակի զարգացման ներկայիս ընթացքը շարունակվի, ապա ժամանակի ընթացքում այս հակամարտություններից յուրաքանչյուրն ավելի կսրվի՝ ձեռք բերելով տարածման մեծ վտանգներ» ։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ինչ է հայտնել Շաքի մտած ադրբեջանցու «պաշտպան» ՔԿ նախագահը Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայկ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն ՔԿ նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ Պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ». քաղաքագետ Երբ ազգային բաղադրիչի ոչնչացումը դառնում է պետական քաղաքականություն. Արման Աբովյան ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի. Մասադիկով Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից Ռուբեն Ռուբինյանն ինչու՞ է մինչև հիմա ազատության մեջ․ Էդգար Ղազարյան (video) «Էդ ինչի՞ց եք սենց ոգևորվել»․ լրագրողը՝ ՔԿ նախագահին (video) 56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար․ Աննա Գրիգորյան (video) Ինչպես Ագնեսա Խամոյանն ԱԺ միջանցքում «պատին դեմ տվեց» ՔԿ նախագահին (video) ՇՏԱՊ․ ՔԿ նախագահի «անադեկվատ պահվածքն» ԱԺ միջանցքում (video) Ծառուկյանի դստեր մասին ինչու՞ նման նյութ հրապարակեցիք․ ՔԿ նախագահը պոռթկաց (video) «Կոռուպցիոն մեղադրանք «Շիշ բռնողի» վրա՞․ ի՞նչ է անում Նիկոլը»․ ՔԿ նախագահը խոսեց (video) «Չփորձե՛ք այդ հարցն ինձ տալ»․ ՔԿ նախագահը սկսեց գոռալ լրագրողների վրա (video) «Այ մտքի գիգա՛նտ, Գևորգ Պապոյանին հենց հիմա ասա՝ հրաժարական տա»․ տնտեսագետը՝ Փաշինյանին (video) «Պատասխա՛ն եք տալու․ Ծառուկյանի դստեր անձնական կյանք եք մտել» (video) Նոր ՔԿՀ ունենալը կարիք է մեզ համար․ Գալյան Հայոց Հովվապետը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը Գլուխը պատին տվող, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք․ Հովսեփյան Ձեր տղամարդկային արժանապատվությունը չնվաստացա՞վ․ Աննա Գրիգորյանը խայտառակեց ՔԿ նախագահին (video) Բարոյականություն զուրկ․․․ Լարիսա Ալավերդյանի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թշնամին զավթել է Հայաստանը․․․ մեր երկիրն ի՞նչ են սարքել․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am