Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի ՀՖՖ նախագահի համար․ ֆաների պահանջը

Նոյեմբերի 4-ին նախատեսվող ՀՖՖ արտահերթ ժողովին ընդառաջ մեր մտահոգությունն ենք հայտնում կանոնադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ։ Այս մասին ասված է «Կարմիր արծիվներ» (Red Eagles) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների պաշտոնական շարժման ու ֆան ակումբի տարածած հայտարարությունում։

«ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջարկվում է ՀՖՖ նախագահի թեկնածուի համար վերացնել հայերենին տիրապետելու և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջները։

Մեր դիրքորոշումը հստակ է․ հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի։

Մեր համոզմամբ՝ այն ձևական պայման չէ։ ՀՖՖ ղեկավարի համար կարևոր է անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ, հասկանալ նրանց խնդիրներն ու մասնակցել մասնագիտական քննարկումներին։

ՀՖՖ կանոնադրության 10-րդ հոդվածով ֆեդերացիայի և նրա ժողովի պաշտոնական լեզուն հայերենն է, իսկ փաստաթղթերի հայերեն տեքստը գերակայում է այլալեզու տարբերակների նկատմամբ։

Մենք կարևորում ենք միջազգային փորձն ու կապերը։ Սակայն չենք կարծում, որ դրանք պետք է հակադրվեն հայերենի իմացությանը և հայկական ֆուտբոլային հանրության հետ անմիջական կապին։

Մեզ մտահոգում է նաև այն, որ թեկնածուներին ներկայացվող պահանջների փոփոխությունն առաջարկվում է նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Նման որոշումը պետք է հիմնավորվի ֆեդերացիայի երկարաժամկետ կարիքներով և ներկայացվի բաց քննարկման։

ՀՖՖ-ն հրապարակել է արտահերթ ժողով հրավիրելու դիմումին միացած անդամների ցանկը։ Սակայն մեզ համար կարևոր է որպեսզի պարզաբանվի նաև փոփոխության նախագծի մշակման և պաշտոնական ներկայացման ընթացքը։

Ուստի պահանջում ենք հրապարակային և բովանդակային պատասխաններ հետևյալ հարցերին․

Ո՞վ է մշակել փոփոխության նախագիծը, և ո՞ր անդամը կամ մարմինն է այն պաշտոնապես ներկայացրել ՀՖՖ քարտուղարությանը։ Պահանջում ենք հրապարակել ներկայացված առաջարկն ու դրան կից բացատրագիրը։
Ի՞նչ խնդիր է լուծելու հայերենի իմացության պահանջի վերացումը։ Ի՞նչ գնահատումների կամ մասնագիտական եզրակացությունների հիման վրա է այն առաջարկվել, և ինչպե՞ս է նպաստելու ֆեդերացիայի արդյունավետ կառավարմանը։
Ինչո՞ւ է փոփոխությունն առաջարկվում հենց ընտրություններին ընդառաջ։
Ո՞ւմ հետ և ե՞րբ է քննարկվել առաջարկը։ Խնդրում ենք ներկայացնել ՀՖՖ և գործկոմի անդամներից, մարզիչներից, ֆուտբոլիստներից և այլ մասնագետներից ստացված կարծիքներն ու առաջարկությունները, ինչպես նաև պարզաբանել, թե դրանք ինչպես են հաշվի առնվել։

ՀՖՖ կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է փոփոխության առաջարկը գրավոր ներկայացնել՝ կից բացատրագրով։

Պահանջում ենք մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 18։00-ն, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակել փոփոխության ամբողջական նախագիծը, բացատրագիրը, պաշտոնապես ներկայացրած անդամի կամ մարմնի անվանումը և վերոնշյալ հարցերի պատասխանները։

ՀՖՖ անդամ կազմակերպություններին և ժողովի պատվիրակներին կոչ ենք անում պահպանել հայերենին տիրապետելու պահանջը և չաջակցել դրա վերացմանը։

Միաժամանակ, մինչև հարցերի հրապարակային պարզաբանումն ու բովանդակային քննարկումը, կոչ ենք անում սահմանված ընթացակարգով հետաձգել տվյալ փոփոխության վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։

Մենք չենք կանխորոշում նախաձեռնության հեղինակների շարժառիթները։ Բայց ակնկալում ենք, որ ընտրություններին մասնակցելու պայմանների յուրաքանչյուր փոփոխություն հիմնավորվի ֆուտբոլի զարգացման կարիքներով և նույն սկզբունքներով կիրառվի բոլորի նկատմամբ։

ՀՖՖ կանոնադրությունը պետք է ծառայի հայկական ֆուտբոլի երկարաժամկետ շահերին՝ անկախ թեկնածուների անուններից»,- ասված է հայտարարությունում։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Նոր ՔԿՀ ունենալը կարիք է մեզ համար․ Գալյան Հայոց Հովվապետը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը Գլուխը պատին տվող, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք․ Հովսեփյան Ձեր տղամարդկային արժանապատվությունը չնվաստացա՞վ․ Աննա Գրիգորյանը խայտառակեց ՔԿ նախագահին (video) Բարոյականություն զուրկ․․․ Լարիսա Ալավերդյանի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թշնամին զավթել է Հայաստանը․․․ մեր երկիրն ի՞նչ են սարքել․ Բագրատ Սրբազան (video) Մեծ ծավալով նույնատեսակ ապրանքի մուտքը ՔԿՀ պետք է արգելվի. Գալյան Ջհագիրյա՛ն, հիշու՞մ ես՝ զանգեցիր Քոչարյանին, ինչ ասեցիր․․․ (video) ՔԿՀ-ներում աղետալի թվեր են, 27 ողբերգական դեպք 1 տարում․ Գալստյանը սարսափելի թվեր հրապարակեց (video) «Էս ո՞նց եք բիզնեսը պաշտպանում»․ լեզվակռիվ Արամ Վարդևանյանի և ՔԿ նախագահի միջև․ խառնվեց Ալեքսանյանը (video) Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՌԴ-ն կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը Հայերենին տիրապետելու պահանջը պետք է պահպանվի ՀՖՖ նախագահի համար․ ֆաների պահանջը Ադրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ Դրմեյան Փաշինյանը «դիվերսիա է» իրականացնում Եռաբլուրի նկատմամբ․ Էդուարդ Շարմազանով (video) Կռիվ Ագնեսա Խամոյանի և ՔԿ նախագահի միջև․ «Դատարանի որոշումը ինչու՞ չեք կատարում» (video) Ով է լինելու գլխավոր բանակցողը Լավրովի պատասխանը Եվրոպային՝ պատերազմի դեպքում Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս. Լավրով «Ձեր շներին բաց եք թողել մեզ վրա, բայց լա՛վ լսեք»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) «Գլուխը որ պատին ուզում եք դուք տվեք»․ Քրիստինե Վարդանյանի կոշտ պատասխանը Գալյանին (video) «Հայ-թուրքական սահմանի բացումը հիմա նպատակահարմար չէ»․ թուրք վերլուծաբան Օդի ջերմաստիճանը կնվազի «Ուրարտու»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am