Աղվեսը պոչին է վկա բերում

Օֆշորի արքա, պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում Հայաստանի երիտասարդ միլիոնատերերի պատվավոր շարքում հայտնված Միհրան Պողոսյանը պարզվում է եղել, մնում է ու շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ ջատագովը․ «Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր»: Նա վստահ է, որ այդ ուղղությամբ իր թիմը ծանրակշիռ քայլեր է կատարում, սակայն ինքը կընդունի վերջնական արդյունքը, երբ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգա այդ փոփոխություններ։ Մինչդեռ հիշեցմանը, որ շարքային քաղաքացիների մոտ կասկած է հարուցում կոռուպցիայի դեմ իշխանության թմբկահարած պայքարը թեկուզեւ այն պատճառով, որ ջրվեց Պողոսյանի անվան հետ կապվող օֆշորի գործը, պատգամավորը գրեթե կորցնում էր ինքնատիրապետումը․ «Եթե կան որոշակի օղակներ, որոնք չեն ուզում բավարարվել որոշակի հարցի քննարկման ավարտից և լուծումից, ապա դրանք անբավարարված օղակներ են, չեն կարող ոչինչ անել: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել` մենք բազմիցս փաստեր ենք բերել և այդ էջը փակել: Ես ուզում եմ վկայակոչել ևս մեկ անգամ` երկար տարիների, երկար ամիսների ընթացքում քննվեցին բազմաթիվ մարդիկ, քննվեցին բոլոր մարդիկ, ովքեր վկայակոչված էին այդ հոդվածներում` անկախ նրանց ունեցած դերերից, կարգավիճակից: Այդ ամենի ներքո և դրանից ավելի վաղ իմ կողմից ներկայացվեցին համապատասխան բանկից պատասխաններ, որոնք հրապարակվեցին, որից հետո ես հրաժարական տվեցի՝ թողնելով իմ բախտի որոշումը մեր իրավապահ մարմիններին»: Պողոսյանի խոսքով՝ իրավապահներն 7-8 ամիս աշխատելուց հետո պարզեցին, որ վկայակոչված բանկում նման կազմակերպություն և հաշիվներ չկան: «Եթե չկա հաշիվ, չկա նաև դրամական շարժ»,- ասաց նա՝ հավելելով որ միայն դրանից հետո է ինքն իրեն թույլ տվել, որպես ՀՀԿ-ի թեկնածու, մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Փաստը ցույց տվեց, որ ինձ հավատաց գոնե 20.000 մարդ: Հիմա ես այդ մարդկանց շահերն եմ փորձում ներկայացնել ԱԺ-ում»,-բավականին լուրջ տոնով փորձում էր վստահեցնել պատգամավորը։ Նախ ով ով Միհրան Պողոսյանը մեզանից լավ գիտե հայաստանյան իրավապահների գործունեությունը, եւ այն էլ, երբ խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատին է վերաբերում։ Պատկերավոր ասած՝ «աղվեսը պոչին է վկա բերում»։ Իսկ ո՞վ կարող է ապացուցել մեր իրավապահների անաչառությունը, երբ կասկածելու հազար ու մի պատճառ կա, երբ Հայաստանում արդարադատությունը ընտրողաբար է։ Եթե Միհրան Պողոսյանն արժանացել է Սերժ Սարգսյանի ներումին, ապա դա չի կարող փաստել նրա անմեղությունը։ Ի դեպ, եթե նա հերքում է անհերքելին՝ այն, որ Հայաստանում բանանի մենաշնորհը իրենն է, ապա կհերքի ամեն բան․«Ես «Քեթրին գրուպի» հետ կապ չունեմ։ Որպես բիզնես միջավայր և որպես բիզնեսի կարգավորում չեմ մասնակցում», - հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է պատրաստվում ազատականացնել բանանի շուկան։ «Այսօրվա կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։ Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար», - իրականությունից կտրված հայտարարություն արեց նա այն պարագայում, երբ վերջին ամիսներին ոչ բանանի գինն է փոխվել, ոչ էլ այլ բան, ինչը կփաստեր շուկայի ազատականացման մասին։ Ի դեպ, նա զրույցի վերջում դիմակազերծեց իր «բարի քեռիի» կերպարը։Հիշեցնենք, որ նա «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել ուսումը օտարերկրյա դպրոցական հաստատություններում, երբ լրանում է զորակոչի տարիքը: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյո՞ք այն է, որ իր որդին սովորելու է օտարերկրյա դպրոցում: «Կարող է եւ գնան օտարերկրյա դպրոց»,- չհերքեց Միհրան Պողոսյանը: Հարցին՝ ձեր երեխաների համա՞ր եք այդ նախագիծը ներկայացնում, Միհրան Պողոսյանը հաստատեց. «Ես նաեւ ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկանանք մի բան, որ պետք չի մասնավորեցնել դեպքերը: Խնդիրն այն է, որ 18 տարին լրացած տղաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը խնդիր են ունենում բանակ գնալու հետ: Հայաստանում սովորողները չունեն այդ խնդիրը, որովհետեւ նրանց տարկետում է տրվում: Անձնական շահագրգռվածություն կա, որովհետեւ 57 դիմում եմ ստացել միայն Մասիվից»։ Անի Սահակյան

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am